среда, 20 февраля 2019 г.

Հասարակագիտություն՝ դատարանների վերաբերյալ առաջադրանքա

Դատարան
բուն բառի բացատրություն՝

1. Պետական մարմին, որ վարում է քրեական դատավարությունը և լուծում քաղաքացիական վեճերը:
2. Դատական գործի քննությանն ու լուծմանը մասնակցող դատավորների կազմը
3. Այն շենքը, որտեղ տեղավորված է դատական մարմինը
4. (հնացած) Դատաստան:

ինչպիսի՞ գործառույթներ ունի դատարանը:

Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։ Դատարանների կազմակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատասխան օրենսդրություններով։ ԽՍՀՄ-ում դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ԽՍՀՄ դատական համակարգը կազմում են՝ ԽՍՀՄ, միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասային, Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինտրիբունալները։



Քրեական դատարան՝

Վերաքննիչ քրեական դատարանին (այսուհետ՝ Դատարան) ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով
Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո

Դատարանը կազմված է դատարանի նախագահից և 15 դատավորից
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝ 
1) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը
7) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող
8) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը
9) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։ 

пятница, 8 февраля 2019 г.

Նախագիծ՝ բանավեճ-քննարկում

Փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ից մինչև 10:30 ավագ դպրոցի ընթերցասրահում 11-րդ դասարանցիները կազմակերպում են քննարկում-բանավեճ «քյարթուների» և «գլամուրների» վերաբերյալ: քննարկումը կվարի Էրիկ Թելունցը (12-րդ դասարան):


Բանավեճի կանոնները`
• Բանավեճը սկսվում է կողմերի բացմանտեքստերով(առավելագույնը 2 րոպե)
• Բացման տեքստերին հաջորդում են կողմերիհարցերըՅուրաքանչյուր թիմ ունի 5 հարցիիրավունքՀարցերին պատասխանելուձևաչափը որոշում է պատասխանող թիմըբոլոր հարցերին մեկ ելույթով կամ ամենհարցին անհատական ելույթովՀարցիպատասխանը նախապատրաստելունթիմերին տրվում է առավելագույնը 30 վայրկյան ամեն հարցի համար:
• Կողմերի հարցերից հետո բանավեճը վարողըկողմերից ամեն մեկին տալիս է մեկականհարցՀարցի պատասխանընախապատրաստելու համար տրվում էառավելագույնը 1 րոպեՀարցինպատասխանող ելույթը տևում  էառավելագույնը 2 րոպե
• Կողմերը ամփոփում են իրենցտեսակետները 2 րոպեանոց ելույթներով

Գնահատման կարգը

Բանավեճը ունենում է երեքհոգանոց ժյուրի: Ժյուրիներից  ամեն մեկը մեկից տասը բալային սանդղակով գնահատում է կողմերի ելույթները բոլոր չորս փուլերի համար: Ժյուրիների տված բալերի համագումարը որոշում է բանավեճի հաղթողներին:

среда, 19 декабря 2018 г.

Էկոլոգիա

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որը էկոլոգիապես ոչ այդքան մաքուր պետություն է։ Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Իհարկե, ինչ-որ չափով քչացել է, բայց ամբողջությամբ չի վերացել փայտահատման խնդիրը։ Ցանկանում եմ նշել նաև գետերի անմխիթար վիճակը, որը առաջանում է աղբակույտերից, որոնք մարդիկ աղբամանը նետելու փոխարեն, նետում են գետերը։ Չմոռանաք նաև օդի աղտոտման մասին, որը կոնկրետ մեր թաղամասում առկա է շինարարական աշխատանքների պատճառով։
2.Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Տարբեր ալերգիաները, քաղցկեղը ու էլի շատ հիվանդություններ առաջանում են միջավայրի վատ որակի պատճառով: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Սրանք բոլորը մարդ բնություն հարաբերությունն է: Այն վայրերում, որտեղ մարդու միջամտությունը շատ չէ, այնտեղ մարդիկ ավելի երկարակյաց են։
3.Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:
Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար, կարծում եմ, կարելի է տուգանքների չափն ավելացնել, իսկ դեպքերի համար, որոնք չեն պատժվում, նոր տուգանքներ սահմանել։ Բնապահպանություն նախարարության հետ համատեղ նոր օրենքներ մշակել։
Անհրաժեշտ է նաև սահմանափակել գործարանների և արտադրամասերի թափոնների և թունավոր նյութերի քանակը:
4.Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Մեծին հասնելու համար պետք է սկսել փոքրից: Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար ես պետք է ինքս չաղտոտեմ այն և զերծ պահեմ շրջապատս ավելորդ աղտոտումից, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է: Երկրորդ քայլը դա իմ ազդեցությունն է շրջապատող մարդկանց վրա։ Ցանկացած վայրում, տեսնելով որ մարդիկ աղբը գետնին են գցում, չեմ զլանում մոտենում եմ և բարեհամբույր ձևով խնդրում դիմացինիս այն վերցնել գետնից և աղբամանը նետել։
















Մարդ բնությունից վերցնում է այն ինչ իրեն անհրաժեշտ է առանց մտածելու հետևանքերի մասին: Մարդը չի կարող գոյատևել առաց բնության ռեսուրսներն օգտագործելու, առանց բնության վրա որակապես և քանակապես ազդելու և հետևաբար, առանց շրջակա միջավայրը փոփոխության ենթարկելու: Բնության վրա մարդկային ներգործունեությունը կատարվում է երեք ուղղություններով․
1.Բնական ռեսուրսները վերցնելը, վերամշակելը և նրանց վերափոխելը.
2.Բնական պայմանների օգտագործումը և ազդեցությունը նրանց վրա 3.Բնական համակարգերի հավասարակշռության խախտումը և վերականգնումը

Ես ապրում եմ անառողջ միջավայրում: Քանի որ այնտեղ որտեղ, որ ապրում եմ բնակչությունը խիտ է բնակեցված։ Աղմուկը, կիսակառույց շենքերի փոշին, գործարանների և ավտոմեքենաների արտանետումները և այլ շատ ու շատ բաներ իրենց տեղը կգտնեն իմ օրգանիզմում և կվնասեն այն, եթե իհարկե արդեն չեն վնասել:Ես սիրում եմ ին ծննդավայրը և բնակավայրը, բայց միշտ նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք ապրում են գյուղերում, թեև առանց մշտական ջրի, հարմարությունների, համակարգչի ու ինտերնետի, բայց առողջ: Ինչպես գիտենք, աղտոտվածության շատ տեսակներ կան, որոնցից առավել շատ տարածված են քիմիական, կենսաբանական և ֆիզիկական աղտոտումները: Երևանում առավել տարածված է ֆիզիկական աղտոտվածությունը:Փողոցում քայլելիս շատ հաճախ մեքենաներ են անցնում, որոնցից ինքնաթիռի ձայն է գալիս, մետրոյի կայարանում երբ մետրոն գալիս է, էլի բարձր աղմուկ է լինում, և հենց այս բարձր ձայները զգալիորեն ազդում են մեր թե ֆիզիկական թե հոգեբանական առողջության վրա: Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար պետք է գործեն բոլորը:Ես էլ փորձում եմ հնարավորինս մաքուր պահել այն միջավայրը, որտեղ լինում եմ օրվա ընթացքում: Աղբը թափում եմ հենց դրա համար նախատեսված աղբամաններում, իսկ եթե մոտակայքում չեմ հանդիպում դրանց, ապա դնում եմ գրպանումս՝ մինչև որ կհանդիպեմ աղբամանի: Աշխատում եմ ավելի շատ քայլել, քան օգտվել երթուղային տրանսպորտից: Ամեն մեկս, եթե մեր մեջ սկսենք սերմանել բարեկրթություն, էկոկրթություն, վերափոխենք մեզ, ապա համոզված  եմ, որ մի օր մեր միջավայրը կդառնա ավելի կոկիկ եւ հաճելի:

Մաթեմատիկա

Մաթեմատիկան իմ սիրելի բնագավառում:

Իմ սիրելի բնագավառը դա Ֆիտնեսն է շաբաթվա մեջ երեք օր ես այցելում եմ ֆիտնես ակումբ, իսկ այնտեղ մարզվելու ընթացքում շատ է հարկավոր մաթեմատիկայի իմացությունը, որովհետև այնտեղ միշտ պետք է հետևես քո աշխատանքային քաշին: Դու միշտ պետք իմանաս քո աշխատանքի ծավալը, օրինակ եթե դու 50 կիլոգրամով կարողանում ես կքանստել  5 անգամ, իսկ 45 կիլոգրամով դու կարողանում ես կքանստել 9 անգամ, Այս դեպքում քեզ համար ավելի ճիշտ կլինի վերցնել 45 կիլոգրամը քանի որ այդ քաշով դու կկատարես 405 կիլոգրամի աշխատանք, իսկ 50 կիլոգրամով դու կկատարես 250 կիլոգրամի աշխատանք:

Ահա և մաթեմատիկան իմ սիրելի բնագավառում:

Հայոց պատմություն

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․
Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
«Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։


Պետության կարևորագույն հատկանիշները
Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակաության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական հատկանիշներով:
Տարածք: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները: Ընդ որում պետության տարածքր կարող է մեծ կամ ձոքր լինել, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշտպանումն է:
Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ, բայց ոչ բավարար տարր է: Այս կամ այն տարածքը կամ նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականաության կարևոր պայմանն է:
Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց և թափանցիկ է, քան նրա մնացած մասերը: Պետությունը նաև ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը: Վերջինս ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի ու կազմակերպությունների նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ:




Պետության ներքին և արտաքին գործառույթները
Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական,մշակութային—դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը,բնակչության անվտանգության ապահովումը և այլն։ Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկա պայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն:


Իշխանություն
Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

пятница, 14 декабря 2018 г.

Հայոց լեզու բառակազմություն

նախ-դիպված=նախադեպ
ապ-ուշագնաց=ապուշ
ստոր-հասարակարգ=ստորակարգ
գեր-ձայնափոխ=գերձայն
մակ-բայական=մակբայ
ընդ-հանրամատչելի=ընդհանուր


ենթ-կարգաբերել=ենթակարգ
հակ-թունավորել=հակաթույն
ներ-աշխարհասփյուռ=ներաշխարհ
անդր-վերադարձ=անդրադարձ
դեր-անվանակոչ=դերանուն
դժ-գունաբաժանում=դժգույն

четверг, 13 декабря 2018 г.

Քննարկում նվիրված մարդու իրավունքների պաշտպանությաննը

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից /1948թ., դեկտեմբերի 10/-ին նվիրված քննարկումը: Սույն քննարկմանը մասնակցեցին ավագ դպրոցի 11-րդ դասարանցիները, կազմակերպիչ՝ Վարդան Կարապետյան: Քննարկումն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր: Իմ կարծիքով հետևյալ քննարկումը շատ կարևոր էր մեզ համար: Ըստ իս ամեն ոք պարտավոր է իմանալ իր իրավունքները, քանզի նա ով չի տիրապետում իր իրավունքների իմացությանը նա չի կարող իր ուրույն տեղը գտնել մեր հասարակության մեջ: Եվ վերջում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ընկեր Վարդանին հետաքրքիր քննարկում կազմակերպելու համար: