Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից /1948թ., դեկտեմբերի 10/-ին նվիրված քննարկումը: Սույն քննարկմանը մասնակցեցին ավագ դպրոցի 11-րդ դասարանցիները, կազմակերպիչ՝ Վարդան Կարապետյան: Քննարկումն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր: Իմ կարծիքով հետևյալ քննարկումը շատ կարևոր էր մեզ համար: Ըստ իս ամեն ոք պարտավոր է իմանալ իր իրավունքները, քանզի նա ով չի տիրապետում իր իրավունքների իմացությանը նա չի կարող իր ուրույն տեղը գտնել մեր հասարակության մեջ: Եվ վերջում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ընկեր Վարդանին հետաքրքիր քննարկում կազմակերպելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий