вторник, 13 марта 2018 г.

Հայոց լեզվի վարժություններ

Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք շատ ընտիր էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

303
Մի անգամ դասերից փախնելուց ես հասկացա թե ինչպիսի մարդկանց հետ եմ սովորել։Կարճ ասած մենք երկար էինք պլաավորել այդ փախուստը,բայց վերջի պահին պահակը մեզ բռնեց և հետ ուղարկեց դասարան,որտեղ դասատու չկար։Դասարանը առաջի հարկում էր,պատուհաններն էլ բաց էին։Իմ մոտիկ ընկերներից մեկը առաջարկեց պատուհանով փախնել,և քանի որ դասատուն մեր հետևից էր գալիս մենք որոշեցինք առանձ դանդաղելու դուրս գալ;Այդպպես վազելով փախանք մինչև դիմացի բակ։Ոչ բոլորը փախան։։Այդտեղ ես հասկացա որ որոշ դասարանցիներից շատ եմ տարբերվում։Ուղղակի չեմ պատկերացնում ինչ կարելի է  մտածել այդ պահին։Հետաքրքրությունը թողել,ու նստել մի քանի դասի,որոնք չեն ինչ որ շատ կարևոր բան չեն ներկայացնում։Կան նաև դասարանցիներ,որոնք մտածում էին որ ավելի լավ է ընկերներիտ հետ ուրախ ժամանակ անցկացնես,և որ մի անգամ կանոնները խախտելով աշխարհը չի փլուզվի։Դա է հենց մեզ կապում,մեր ունեցած արկածները իրար հետ,իսկ նրանք ովքեր այդպիսի պահերին չեն եղել մեղ հետ,մեծ հաշվով ոչինչ չենք հիշում նրանցից։․

321.
Երկար ժամանակ է  ինչ Կոլումբոսը իր նավաստիների հետ միասին նավարկում էր,որպեսզի գտներ Հնդկաստանը։Ամբողջ նավը ուժասպառ էր եղել։Երկար ժամանակ միայն ձնկերով սնվելով որոշ ծովահեննրի ատամները ամբողջությամբ ընկել էին։Որոշները հույսը արդեն կորցրել էին։Բայց ոչ Կոլումբոսը։Նա հավատում էր որ իր մոտ կստացվի։Մայրամուտին թութակների երամ երևաց,որը թռչում էր դեպի հարավ-արևելք։Դա Կոլումբոսի առաջին նավագնացությունը չէր,և նա հասկացավ որ երամը գնում է ձմեռելու,այսինքն ցամանքը մոտ է։Նա հրամայեց բոլոր նավապետներին թեքել ուղղությունը։
322Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա։
Լճի ջուրը հինգ շերտ ունի։Առաջին շերտի հատակին տիղմ է։Շերտի ջուրն այնպիսին է,որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդաանի բան։Այդ պատճառով ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա։
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրեներով է ծածկված։Այդ մանրեներն այնքան շատ են ,որ չեն թողնում ներքևի շերտի գազերը բարձրանան երրորդ հարկ։
Երրորդ շերտը բնակեցվա է ծովայիին ձկներով,ուզնիներով ու այլ կենդանիներով,որոնք գոյություն ունեն աղի ջրերում։
Չորրորդ հարկում ջուրը շատ  աղի և պիտանելի չէ կյանքի համար։Իսկ վերին շերտտում ջրհորի քաղցրահամ ջուր է։Դա էլ քաղցր ջրջրին ուրույն կենդանիների արքայությունն է։
Ամենահետաքրքիրն այն է ,որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերրը երբեքը իրար  հետ չեն խառվում։
323.
Հենր Ռաուլինսոնը Մեծ Բրիտանիայի և Հնդկաստնի միջև երևեկող անգլիական մի նավում նավաստի էր։Նա ուշադիր լսում էր ուղևորների խոսակցությունը։Խոսակցություններից նա հասկանում էր որ ուղևորները վաճառականներ կամ պաշտոնյաններ էին։Նրանք պատմում էին տարօրինակ հրաշքենրի մասին։Պատմություններից տպավորված նա սկսեց երազել հեռավոր ճամփորդությունների ու արկածների մասին։Ծովային ծառայությունը հանկարծ դժնդակ գերություն թվաց։Նա որշեց այդ գերությունից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ։
324
Միքայելը ՝ հարևանի տղան,երեկ մեր տանն էր։
Հին ծանոթ տանտիրուհուց նամակ էր ստացել։
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի հեռախոսի երևալուն։
Մայրը որդուց՝ Արմենից,արդեն երկար ժամանկ լուր չուներ։
Քուռկիկ Ջալալին արագ՜ մոտեցավ տիրոջը՝ Դավթին։
Հրազդան գետը երևանով է անցնում։
325

Մի գյուղի ճահճում,մի երեխա էր խեղդվում։Նա գոռում էր օգնության կանչելով։Գյուղացի երեխաներից մեկը լսեց օգնության կանչերը։Տղան շտապ կանչեց Հորը,որն էլլ օգնեց խեղդվող տղային։Ճահճից դուրս գալուց հետո,նա շնորհակալություն հայտնեց և շտապեց տուն։Մի քանի ժամ հետո նա Հոր հետ վերադարձավ։Պարձվեց որ Հայրը մեծահարուստ է։Նա գյուղացուն առաջարկեց մեծ դրամական նվեր,բայց գյուղացին կտրականապես հրաժարվեց։Մեծահարուստը ուզում էր ինչ որ ձև շնորհակալություն հայտնե,այդ պատճառով նա առաջարկեց վճարել տղայի ուսումը քաղաքում։Գյուղղացին համաձայնվեց։Հետագայում այդ փոքրիկ տղան դարձավ ԱՄՆ ի

313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):
Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
• Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաքցրել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
• Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էին:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
• Բարակ արևը խանձել էին արտերը:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
• Քարտը լրացնում էին միայն չափահաս քաղաքացիները:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
• Իտալական դատարանի կողմից նրան ազատզրկման են դատապարտել և տուգանել են :
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
• Ընկերները նրան տղամարդ համարեցին և նրա հետ հավասար աշխատեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
• Ալիքների ու քամու երգը դույթել էր նրան:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
• Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:
Ընկերս համերգի է հրավիրված:
• Ընկերոջս համերգի են հրավիրել:
Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
• Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին: :
314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,
Այս շարքի կիսաշրջանաձև բառը տարբերվում է նրանով, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։
բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է նրանով,որ իր հոդակապը և-ն է, նկուղներում միայն ա հոդակապ է։
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ բառը միակ բառն է, որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։
315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:
Հեռագիրը պահպանված պատերազմից, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝, ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:
316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:
Դիմադրել՝ ինչի՞ն:
Դիմադրել մտքին, դիմադրել ճնշմանը, դիմադրել հեռանալու,դ դիմադրել առաջանալուն, դիմադրել մոռանալու։
Խուսափել՝ ինչի՞ց:
Խուսափել մտքից, խուսափել ճնշումից, խուսափել հեռանալուց, խուսափել առաջանալուց, խուսափել մոռանալու։
Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):
317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև դրանք ավելորդ բեռ են ձեզ համար: (ինչո՞ւ)
Ութ տարի մնացի այդ երկրում, քանի որ այնտեղ ապրում էի սիրելիիս հետ: (ինչո՞ւ)
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որպեսզի իրեն հարմար հանդերձանք գտնի: (ինչո՞ւ)
Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանա առաջ գնալ իր մասնագիտության մեջ: (ինչի՞ համար)
318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար։
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին, ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):
320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժելի (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ լինի (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի (բռնվել), կտուգանվի (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք է եղել (լինել), որն արժանացել է (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ աֆել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել է (փոխանցվել): Այժմ ոչ ոք չի հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:
Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում էր (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ լիներ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր (բռնվել), կտուգանվփր (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք կար (լինել), որն արժանացել էր (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել էր (փոխանցվել): Ոչ ոք չէր հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով էր առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:


понедельник, 12 марта 2018 г.

Էկոլոգիա

220px-Նաիրիտ_գործարան_1.jpg
Նաիրիտ գործարան
Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմնվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։[1] Այժմ Նաիրիտն Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։ 

Նաիրիտը հիմնվել է 1940 թվականին, Խորհրդային Հայաստանում։[1] 1989 թվականին, գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով։ Գործարանը մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին։[3]
2006 թվականի օգոստոսի 18-ին[2] Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է Նաիրիտ Գործարանի 90% բաժնետոմսերը։ Ընկերությունը հիմնվել է լեհական Սամեքս, ամերիկական Ինտերտեքս և ըստ մի աղբյուրի ռուսական Եվրոգազ[3], իսկ ըստ մի այլ աղբյուրի մի գերմանական ընկերության[4] կողմից, հատուկ այս գործարքի համար։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։[3]
2007 և 2008 թթ․ գործարանը կաուչուկի արտադրանքը համեմատած նախկին երեք տարվա հետ ավելացրել է 20.6%-ով։[3] 2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ։[5] 2008 թ․ դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը աշխատանքը դադարեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, և մոտ 1500 աշատողներ աշխատանքից ազատվեցին։[3]
2013 թ. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրով զբաղվում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը։ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը կազմակերպեց ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց իսկ հետո նախագահականի դիմաց ինչից հետո վճարվեցին աշխատակիցների աշխատավարձերը։

2006 թ․ սեպտեմբերի 23-ին Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։ Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։
Գործարանի փորձագետները որոշում են թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվում է մի շատ պայթուցիչ նյութ։ Հետաքննությունը պարզում է, որ գործարանի սարքերում էլ մի շարք անհետևողականություններ են եղել:
Պայթյունի արդյունքում տուժեց 4 աշխատող, վնասվեց 7 ավտոմեքենա։ Ջրամատակարարման համակարգի վնասը կազմեց 6,5 միլիոն դրամ, իսկ Երևան-Մեղրու ճանապարհային հատվածի վնասվածքը՝ ևս 6,5 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր։ Աղետի վայրում վնասվեցին նաև բնակելի տներ։
Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար, ըստ 231 ՀՀ Քրեական Օրենքի 2-րդ մասի։

«Նաիրիտ» գործարանի հրդեհի վայրում կապահովվի գիշերային լուսավորություն
Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով:
Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ:
Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:
Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն:
Հիշեցնում ենք, որ այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:





20.15
Նաիրիտում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են
Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների:

ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից  բնակչության և շրջակա միջավայրի համար:

Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար
19.10
«Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. մարումը տևական ժամանակ է պահանջելու

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

17.40

Նաիրիտի հրդեհից տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է. կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ. Բննախ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին

Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը՝ Facebook կայքի իր էջում։ 

«Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է»,-գրել է նա։

17.08

Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում. ԱԻՆ

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ 
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Նշվում է, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծխահարված փրկարարները, ստանալով համապատասխան բուժօգնություն, նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

16.44
Tert.am-ի լրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ 


16.33

Քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Նաիրիտում» այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա. ԱԻՆ մասնագետ

Այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա: Նաիրիտի գործարանում բռնկված հրդեհի քիմիական մոնիթորինգի արդյունքի մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, գնդապետ Վալերի Բագիյանը

Անդրադառնալով բնակչության անհանգստությանն ու ահազանգերին՝ մոնիթորինգի բաժնի պետն ասաց. «Հայտարարում եմ, որ բնակչության համար ոչ մի վտանգ չկա: Մենք գտնվում ենք հրդեհից 50 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական պաշտպանության միջոցների»: 

«Մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ այրվում է լաքէթինոլ նյութը, որն այս գործարանի թափոններից է: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ, 2009 թ.: Այս նյութն ունի ինքնաբռնկման հնարավորություն, բարձր ջերմաստիճանում բռնկվում է»,-տեղեկացրել է ԱԻՆ աշխատակիցը

MHM0116210_1.jpg

13.56

«Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետևանքով հրշեջներից մի քանիսը ծխահարվել են, քիմիական վտանգ չկա. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից մի քանիսը ծխահարվել են: Հրդեհի բռնկման պահին դեպքի վայրում ոչ ոք չի եղել, վիրավորներ և զոհեր չկան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը

«Այս պահին աշխատում ենք 500 քառակուսի մետր տարածքում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները օգնություն են ցուցաբերել հրշեջներին, ովքեր առաջնային օղակում էին: Հիմա նրանք շարունակում են իրենց աշխատանքը»,-ասաց նա: Ղազարյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետևանքով քիմիական վտանգ չկա: Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում

«Այրվում է լաքէթինոլ նյութը: Խորհուրդ է տրվում մոտակա շենքերի բնակիչներին փակել պատուհանները և հնարավորության դեպքում չշնչել ծուխը»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ փրկարարաները սառեցման աշխատանքներ են կատարում, որպեսզի հրդեհը չտարածվի

«Մենք արդեն մեկուսացում տվել ենք, հովացման աշխատանքներ ենք տանում, որպեսզի հրդեհը չտարածվի»,- հավելեց նա

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը, այն կպազրվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո:


MHM0116207.jpg

15.10

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից և նշում, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդել են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

14.50 

Ժամը 14:00-ի դրությամբ մարվել է «Նաիրիտ» գործարանի հրդեհի օջախը

Ժամը 14:00-ի դրությամբ մարվել է «Նաիրիտ» գործարանի հրդեհի օջախը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց խոսքով՝ հրդեհ տարածում կանխարգելվել է, այրվող քիմիական նյութերը, ինչպես նաև ծուխը, մարդու առողջությանը վնաս պատճառել չեն կարող

Այս պահին ԱԻՆ-ում դեռևս մանրամասներ չկան՝ արդյո՞ք տարածքում մարդիկ եղել են, թե ոչ, դեռևս տուժածների և այլնի մասին տեղեկություն չկաՎնասների չափը նույնպես ճշտվում է։ 

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ 

MHM0116204.jpg

MHM0116205.jpg


14.40
Հրդեհի բարդության «թիվկանչով դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:  

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում

14.20
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել


14.00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:


MHM0116203.jpg

MHM0116197.jpg
MHM0116198.jpg


MHM0116199.jpg