четверг, 30 апреля 2020 г.

«Իմ ընտանիքը»

Ընտանիք... Որքան խորն է այս բառի իմաստը: Ես ծնվել և մեծանում եմ մի ընտանիքում, որտեղ արժեհամակարգի հիմքում դրված է սերը, բարությունը, ազնվությունը, բարոյականությունը, հարգանքն ու աշխատասիրությունը: Շատ եմ սիրում լսել ծնողներիս պատմությունները իրենց վաղ պատանեկության ու երիտասարդության տարիների մասին: Մայրս պատմում է, որ 13 տարեկանում, երբ արդեն կարդացել էր հայ և արտասահմանյան գրականության բոլոր պատմավեպերը' առանց բացառության, հետաքրքրություն է առաջանում ուսումնասիրել դետեկտիվ ժանրը: Եվ սկսում է ընթերցել Ագաթա Քրիստիի, Ա. Կոնան Դոյլի ստեղծագործությունները ու հասկանում, որ աշխարհում կա մի շատ հետաքրքիր մասնագիտություն, որ կոչվում է իրավագիտություն և սկսում է փայփայել իրավաբան դառնալու թաքուն երազանքը, որին հասնելու համար պետք էր ինքնակրթվել, սովորել, սովորել ու էլի սովորել: Եվ լինելով նպատակասլաց մարդ' մայրս իրականություն է դարձրել իր երազանքը: Հայրս ևս մասնագիտություն ընտրելիս' երբեք չթերագնահատելով ոչ մի մասնագիտություն, այնուամենայնիվ նախընտրել է իրավաբանի մասնագիտությունը' հաշվի առնելով իր մարդկային տեսակը' մարդկանց օգնելու, ծառայելու ի բարօրություն սեփական պետության, հասարակությանը' իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցելու ընկալմանը նպաստելուն: Եղբայրս, որ մեծացել է մի ընտանիքում, որտեղ երեկոյան ժամերին զրույցները հւմնականում ծնողներիս մասնագիտական թեմաներով էին, ևս որոշեց իրավաբան դառնալ: Հետևելով ծնողներիս վառ օրինակին, նա ևս ընդունվեց և ավարտեց Մայր ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետը' որտեղ սովորել էին ծնողներս: Ես նույնպես խորին հարգանք եմ տածում այս հետաքրքիր ու բազմապրոֆիլ մասնագիտության նկատմամբ և ցանկություն ունեմ ուժերս փորձել այս ոլորտում կրթություն ստանալու և մասնագիտանալու գործում: Արդեն երկու տասնամյակից ավել հայրս աշխատում է Ազգային Անվտանգության ծառայությունում և իր մասնագիտական գիտելիքներով նպաստում է հզոր ու անկախ պետականության կերտման գործընթացին: Մայրս աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Նա ևս անմասն չի մնում Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տարիներ շարունակ առկա բացթողումները կարգավորելու գործընթացում: Եղբայրս որոշեց իր մասնագիտական գիտելքները օգտագործել մեկ այլ ևս շատ կարևոր ոլորտում' Պետական եկամուտների կոմիտեում' կարևորելով հարկային օրենսդրությունը մեր պետության տնտեսության զարգացման այդքան խոցելի ոլորտում: Անկեղծ ասած' ես շատ հպարտ եմ իմ ընտանիքով' իմ ծնողներով: Անկախ մասնագիտությունից' նրանք առաջին հերթին լավ մարդ են, հոգատար ծնողներ, հասարակության լիիրավ անդամներ, վառ անհատականություններ: Նրանք ինձ դաստիարակել են լինել հայրենասեր, խոհեմ, հարգել մեծերին, օգնել թույլերին, կյանքի ցանկացած իրավիճակում չդավաճանել ինքդ քեզ ու չկորցնել խիղճը: Ուզում եմ խոսքս ավարտել Մեծն բանաստեղծի' Հ. Սահյանի հանճարեղ տողերով.                        Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,                                                      Կուզեի ծնվել նույն հոր ու մորից...

Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատես՝ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները.

«Հայաստանը և հարևանները» հասարակագիտական նախագիծ.



Ես' Արամայիս Գրիգորյանս, որ ծնվել ու մեծացել եմ Հայաստանի Հանրապետությունում այն հասակից, երբ սկսվել է իմ գիտակցական տարիքը, կյանքը, լսել ու հասկացել եմ, թե որքան խոր արմատներ ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունները: Իսկ վերջին մեկ տարում, ելնելով ապագայիս ծրագրերը իրականացնելու ցանկությունից, էլ ավելի մանրամասն եմ ուսումնասիրել և' հայ-թուրքական, և' հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այս թեմայով կարելի է հատորներ գրել ու էլի ունենալ  անսպառ ասելիք...
Կփորձեմ լինել հնարավորինս սեղմ այս պատմական ու քաղաքական գլոբալ հարցի մեկնաբանման հարցում: Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջերից: Հայաստանը միշտ էլ կռվախնձոր է եղել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, մեր երկիրը  ոսկոր էր Թուրքիայի կոկորդում: Թուրքիային Հայաստանը պետք էր առանց հայերի, որպեսզի բաց լիներ ճանապարհը դեպի արևմուտք, իսկ հայ ժողովուրդը խոչնդոտում էր Թուրքիային շատ նպատակներ իրականացնելու ճանապարհին: Դա էր պատճառը, որ 1914-1915թթ. թուրքական իշխանությունների գաղտնի որոշմամբ տեղի ունեցավ մեծ ոճրագործությունը' Հայոց Մեծ Եղեռնը, որի ընդունման հարցում մեկ դարից ավել է ցինիկաբար ժխտողական քաղաքականություն է վարում Թուրքիան: Եվ 70 տարի հետո, դեռ հին վերքերը չսպիացած, հարևան Ադրբեջանում տեղի ունեցան Խոջալուի և Սումգաիթի դեպքերը: Այդ  քոչվոր կյանքով ու կենցաղով ապրած ադրբեջանցիները, ընդօրինակելով իրենց պապերին, տեսնելով, որ կարելի է ոճրագործություն կատարել և մնալ անպատիժ, նույն ձեռագիրը կրկնեցին: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք...

Եվրոպական գերհզոր պետությունները, ԱՄՆ-ը փորձում են Թուրքիային բացատրել' ընդունել սեփական սխալները: Սակայն այդ ամենն արվում է շատ նուրբ ու քաղաքակիրթ տարբերակով: Չէ՞ որ խոսքը գնում է աշխարհի մեկ այլ գերհզոր պետության մասին, և ոչ մի երկիր չի ցանկանում քարտեզի վրա չերևացող փոքր պետության շահերը պաշտպանելով՝ հարաբերություններ խեղաթյուրել Թուրքիայի նման հզոր պետության հետ, որի ռազմաարդյունաբերական համալիրը աննկարագրելի հարուստ է ու կայուն: Այդ հզոր կարգավիճակից անմասն չի մնում նաև Ադրբեջանը: Այս ամենի հետևանքն էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի մասին ես կփորձեմ լռել, պատմությունը դեռ դրա գնահատականը կտա, պատմաբանները, քաղաքական կառույցները կանեն իրենց հետևությունները և հուսով եմ, գոնե այսքանից հետո, դասեր կքաղեն բոլոր նրանք, ովքեր անգամ մի փոքր դետալով իրենց մեղքի բաժինը ունեն այդ հարցում: 
Իրոք, այս թեմայով ասելիքս անսպառ է, բայց փորձեմ այն ավարտին հասցնել ու ավարտել ուրախ նոտայով: Անկախ ամեն ինչից, որ Թուրքիան որոշել էր «մեկ հայ թողնել, և այն էլ՝ թանգարանում», որ Ադրբեջանը ցանկանում է ետ բերել՝ իր կարծիքով գրավյալ տարածքները (իսկ իրականում դրանք ոչ թե գրավված, այլ ազատագրված տարածքներ են), հայի ոգին անկոտրում է և հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ցանկացած օրհասական պահի կարող է մի բռունցք դառնալ: Եվ Հայաստան-Սփյուռք-Արցախ գերակայությունը հաղթելու է՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ հային ծնկի բերել անհնար է: 
Ուզում եմ խոսքս ավարտել Գ. Էմինի հայտնի բանաստեղծության տողերով'
-Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, 
 Որ այս ջանքո'վ ու այս կամքո'վ պարել գիտի...
 Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի                                              ---   Հալալ է քեզ Սասու'ն, պարի'...

среда, 29 апреля 2020 г.

Հայոց լեզու և հայ գրականություն (հեռավար ուսուցում)

«Սասնա ծռեր» վիպերգը ստեղծվել է 8-10-րդ դարերում և պատկերում է հայ ժողովրդի պայքարը արաբական բռնակալության դեմ: 1939 թվականին էպոսի ստեղծման 1000 ամյակի կապակցությամբ կազմվեց համահավաք բնագիրը՝«ՍասունցիԴավիթ» վերնագրով: 

Ճյուղ1.   Սանասար և Բաղդասար

Ասացողները օղորմի են տալիս Ծովինարին, Սանասարին, Բաղդասարին, Քեռի Թորոսին և լսողների ծնողներին: Էպոսի ճյուղերը սկսվում են«Դառնանք, զողորմի տի տանք....» բառերով

  

Ճյուղ2.    Մեծ Մհեր

Այս ճյուղը բաղկացած է երկու մասից: 
ՄԱՍ Ա. Մհերը խնամում է Սասունը
Մաս Բ. Մեծ Մհերի կռիվը Մսրա Մելիքի դեմ




Ճյուղ3.   Սասունցի Դավիթ


Մյուս ճյուղերի հետ համեմատած՝ այս ճյուղը թե՛ծավալով, թե՛պարունակած նյութով ամենիցմեծն է:

ՄԱՍ Ա. Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ
էպոսի այս հատվածում պատկերավոր նկարագրվում է Դավթի հրաժեշտի երգը Սասունի բնակիչներին. 
Օ՜, քուրեր, դուք կացե՜քբարով,
Դուք ինձի քուրությունեք արե,
Օ՜, մերեր, դուք կացե՜քբարով,
Դուք ինձի մերությու՜նեք արե....



ՄԱՍԲ. ԴավիթուԽանդութ

էպոսը, կարծես, մոտենումէավարտին, դեպքերիճշտգրիտզարգացումնապահովվածէ: Այսօրինակիրադարձություններինհարկավորէնույնքանհետաքրքիրավարտ, որն, ասես, նշմարվումէ: 



Ճյուղ4.    ՓոքրՄհեր


ՄԱՍԱ. ՄհերնառնումէԴավթիարյանվրեժը
ՄԱՍԲ. Մհերիամուսնությունըևվերջը



                     ՎԵՐՋԵՐԳ


Տարիներկուանգամ՝ՎարդավառիևՀամբարձմանտոներիժամանակ, ժայռըբացվումէ, ևՄհերըդուրսէգալիս, բայցչիկարողանումքայլելևհետէդառնում: ՄիանգամմիհովիվներսէմտնումևտեսնումէՄհերին: Հարցնումէ, Մհերնասումէ, որինքըկմնա, քանիաշխարհըչարէ, դուրսկգաայնժամանակ, երբաշխարհըավերվի, նորիցշինվի, ցորենըդառնամասուրիչափ, իսկգարին՝ընկույզի.

Ժայռիցամենուրբաթջուրէկաթում: Ասումեն՝Մհերիձիուջուրնէ, ևլսվումէՔուռկիկՋալալուխրխնջոցը:

вторник, 28 апреля 2020 г.

Հայոց պատմություն (հեռավար ուսուցում)


«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծիշրջանակում ուզում եմ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը...
Իմ պապերը ապրել են Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքում: Նրանք ունեցել են լուսանկարչատուն, զբաղվել են լուսանկարչությամբ: Նրանք իրենց նկարած լուսանկարներով մեծ համբավ են ձեռք բերել և քաղաքի բնակչության կողմից արժանացել են մեծ հարգանքի: Լուսանկարչատան հարևանությամբ գտնվել է զինվորական մի կազմակերպություն, որի բարձրաստիճան շատ սպաներ ևս օգտվել են պապիս պապուն պատկանող լուսանկարչատնից: Սակայն պապիս պապու և նրա եղբոր ճակատագիրը չի տարբերվել այն միլիոնավոր արևմտահայերի ճակատագրից, որոնք ենթարկվել են հալածանքների երիտթուրքերի կողմից, և նրանք ևս բռնել են գաղթի ճամփան: Պապիս պապը՝ Գրիգորը՝ իր ընտանիքով, և նրա եղբայր Միքայելը, թողնելով ամեն ինչ, մեծ դժվարություններով հասել են Արևելյան Հայաստան և հաստատվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում, այնուհետև տեղափոխվել Երևան: Մենք պապիս պապի անունով կոչվել ենք Գրիգորյաններ: Ես շատ հպարտանում եմ իմ նախնիներով, նրանց լավ հայ ու ազնվաբարո մարդ լինելու փաստով, և մշտապես փորձում եմ ամեն ինչ 
անել, որպեսզի բարձր պահեմ իմ պապերի անունը: