вторник, 28 апреля 2020 г.

Հայոց պատմություն (հեռավար ուսուցում)


«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծիշրջանակում ուզում եմ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը...
Իմ պապերը ապրել են Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքումՆրանք ունեցել են լուսանկարչատունզբաղվել են լուսանկարչությամբՆրանք իրենց նկարած լուսանկարներով մեծ համբավ են ձեռք բերել և քաղաքի բնակչության կողմից արժանացել են մեծ հարգանքիԼուսանկարչատան հարևանությամբ գտնվել է զինվորական մի կազմակերպությունորի բարձրաստիճան շատ սպաներ ևս օգտվել են պապիս պապուն պատկանող լուսանկարչատնիցՍակայն պապիս պապու և նրա եղբոր ճակատագիրը չի տարբերվել այն միլիոնավոր արևմտահայերի ճակատագրից, որոնք ենթարկվել են հալածանքների երիտթուրքերի կողմից, և նրանք ևս բռնել են գաղթի ճամփանՊապիս պապը՝ Գրիգորը՝ իր ընտանիքով, և նրա եղբայր Միքայելը, թողնելով ամեն ինչ, մեծ դժվարություններով հասել են Արևելյան Հայաստան և հաստատվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղումայնուհետև տեղափոխվել ԵրևանՄենք պապիս պապի անունով կոչվել ենք ԳրիգորյաններԵս շատ հպարտանում եմ իմ նախնիներով, նրանց լավ հայ ու ազնվաբարո մարդ լինելու փաստով, և մշտապես փորձում եմ ամեն ինչ 
անելորպեսզի բարձր պահեմ իմ պապերի անունը:

Комментариев нет:

Отправить комментарий