четверг, 28 ноября 2019 г.

Գրականություն 2019-2020


Անկախություն

Դարերի պատմություն ունի հայ ժողովուրդը: պայքար, տառապանք, կորուստներ, հաղթանակի բերկրանք, արյան գնով ազատագրված մի թիզ հող…
Դարեր շարունակ մեզանից խլել են  մեր ազատությունը, սակայն չեն կարողացել խլել մեր  գանձերը՝ մեր ոսկեղենիկ լեզուն` հայերենը,  մեր պայքարելու պատրաստ ոգին, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը:

Ստեղծագործ ու երազող իմ ժողովուրդը քարից ոչ միայն հաց է քամել, այլև քարեղեն երաժշտություն է հյուսել: Քարին շունչ ու  ոգի տվող  հայ վարպետների ձեռքում քարերը դարձել են խաչքար, նուռ ու ողկույզ, հասկ ու ծաղիկ: Այդ քարերը բերդեր, աշտարակներ ու պարիսպներ են  դարձել:
Ավա˜ղ, ոսոխը անհուն մոլուցքով քանդել է մեր անառիկ բերդերը, նրա  պարիսպներն ու աշտարակները:  Ավարայրի ու Ձիրավի ճակատամարտ, ցեղասպանություն, համաշխարհային պատերազմ, բնության տարերային աղետներ  տեսած իմ ժողովուրդը երբեք չի ընկճվել և միշտ պայքարել է հաղթանակի, ազատության ու բաօրության համար: Հաղթանակի ամենամեծ բերկրանքն  իմ հայրենակիցները ապրել են 1993 թվականի մայիսի  9-ին, երբ հայոց քաջարի զինվորները,համախմբվելով անկախության եռագույն դրոշի տակ, տասնամյակների գերությունից ազատագրել են Շուշին:
Ես ծնվել ու մեծացել եմ անկախ Հայաստանում, լսել եմ իմ նախնիների հերոսական  հաղթանակների ու աննկուն պայքարի մասին, բայց և տեսել եմ մերօրյա հերոսների, որոնք անմահացան և հերոսացան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը տալով մեզ խաղաղ քուն ապահովելու համար: Կենդանի հերոսներ, որոնք իմ ժամանակակիցներն ու սերնդակիցներն են, որոնք ամեն օր կարողանում են  իրենց կյանքով պահել հայրենի հողն և խաղաղ քուն ապահովել իրենց  հայրենակիցների համար: Եվ նրանցից ոչ ոք պատրաստ չէ 1 թիզ հող տալ մեր թշնամիներին։ Նրանք ավելի շուտ կտան իրենց կյանքը քան 1 թիզ մեր հողերից։
Մերօրյա հերոսները ոչ միայն իրենց մայրերի տղամերն են այլ ամբողջ հայ ազգի։ Աստված մի արսցե սահմանին պատերազմ է լինում, սահմանին կագնած զինվորների համար ոչ միայն իչենց ծնողներն են անյանգստանում այլ ամբողջ հայ ազգը։ Երբ պատերազմ է սկսվուվ մեր հայ ազգը դառնում է միասնական, մի կորովի բռունցք և գնում է դեպի սահման։ Քառօրյա պատերազմը սկսվեց 2016 թվականի ապրիլի 1լույս 2ի գիշերը։ Այդ ընթացքում մահացան շուրջ 200 զինծառայող։ Դա ամբողջ հայ ազգի կորուստն էր և ոչ միայն այդ ընտանիքների։ Պատերազմի ընթացքում ամեն մի իրեն հարգող հայ ուզում էր  թեկուզ չնչին ինչ- որ բանով օգուտ տալ սահմանին կանգնած մեր հերոսներին։
Մենք Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Վիկտոր Համբարձումյանի, Տիգրան Պետրոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Իսահակյանի, Շիրազի, Սևակի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի և շատ ու շատ հզոր ու տաղանդավոր հայերի ժառանգներն ենք, որ ունենք նաև անկախության սերունդ կոչվելու մեծ հնարավորությունը։


Զարմանալի աշուն

Աշունը եղանակ չէ, աշունը հոգեվիճակ է։ Երբ խոսում ենք աշնան մասին, հավանաբար բոլորիս մտքին գալիս է սերը․․․Սեր՝ մի զգացմունք, որ բոլորին է տրված։ Որոշ մարդիկ դա գտնում են շուտ, ոմանք՝ ուշ։ Բայց աշունը կարծես մի ընտանիք է, որը միավորում, հավաքում է իր շուրջ այդ բոլոր շուտերն ու ուշերը։ Սիրո և աշնան մասին կարելի է անվերջ ստեղծագործել, կարելի է երգեր գրել,շռայլել այնպիսի բառեր, որոնք երբեք չես օգտագործի այլ բան նկարագրելու համար․․․ Ինչևէ, սերը միակը չէ, ինչից բաղկացած է մեր սրտի աշունը։
Աշունը պետք է թաց լինի։ Թրջված տերևներ, թաց գետին, խոնավ նստարաններ․․․ Առանց ջրի չկա թարմություն, չի ամբողջանում բնությունը։Աշունը մաքրում է բոլոր հետքերը, որոնք մնացած են լինում ամենուր՝ մեր սրտերում, մեր շրջապատում։ Մաքրում է ձյան համար, որ իրենից հետո ամեն բան պատվի սպիտակով, լինի անապակ ու անբիծ։
Տարբերվում է երևանյան աշունը բոլոր աշուններից․․․Տարբերվում է իր իրական լինելով, ուրախ ու միևնույն ժամանակ տխուր նոտաներով, մարդկանց ժպիտներով, աշխատասեր ու եռանդուն երեխաներով․․․Զարմանալի է հենց իր բնականությամբ, զարմանալի է այն, որ մարդիկ այստեղ աշնանը սիրում են սերը, սիրում են այնպիսին, ինչպիսին կա, սիրում են ոչ որպես զգացմունք, այլ որպես առօրյա մի գեղեցիկ հրաշք, որր իրականություն է դարձել հենց այս աշնանը, իրենց աշնանը։
Չորս եղանակ կա, չորսն էլ տարբեր, չորսն էլ  յուրահատուկ ու անզուգական, բայց սիրահարվում են միայն աշնանը․․․Աշունը ամենակարևոր ու կենսական զգացմունքի խորհրդանիշն է։ Չէ՞ որ աշխարհում արվեստի ամենավառ ներկայացուցիչները գրել ու երգել են հենց աշնան մասին, կտավներ ու քանդակներ են ստեղծել հենց աշնան մոտիվներով։ Կարծես մի նկարչի աներևույթ ձեռք խայտաբղետ գույներով ու երանգներով ներկել է դաշտ ու անտառ, այգի ու պուրակ։ Տերևներն ուրախությունից ծափ են տալիս ու պարելով իջնում ներքև։ Ծառերը հագել են իրենց ամենավառ ու տոնական զգեստները։ Այսօր մեծ պարահանդես է լինելու․․․


Կրթահամալիրի իմ խորհրֆանիշը

Կրթահամալիրը ինձ համար ազատության խորհրդանշան է։ Այստեղ ազատություն է տրված բոլորին։ Մյուս դպրոցներում չկա նման բան։ Օրինակ հագուստի ազատությունը, խոսքի ազատությունը և այլն։
Կան երեխաներ, որ ազատություն բառը սխալ են հասկանում։
Մեր կրթահամալիրում կան լավ մանկավարժներ և կան նաև ոչ այդքան լավ։ Ասում եմ մարդկային առումով։ Իմ կարծիքով դպրոցը առաջինը պետք է աշակերտին ուսումով ապահովի։ Ապահովի այնպես, որ աշակերտը ունենա գիտելիքների մինիմալ պաշար, որ իրեն կարող է պետք գալ։ Կրթահամալիրում կան շատ լավ մարդկային հատկություններով օժտված մարդիկ և ոչ այդքան լավ: Մեր կրթահամալիրում չկան դասղեկներ, կան կազմակերպիչներ, ովքեր կազմակերպում են աշակերտի դպրոցական առօրյան։ Մենք ունենք պայմանագիր, ըստ որի այն աշակերտը, ով կխաղտի կետերից որևէ մեկը պայմանագիրը կլուծարվի։ Շատ բաներ կան որոնց հետ ես այդքան էլ համաձայն չեմ։ Բայց քանի որ ես ընտրել այս կրթահամալիրը պետք է ենթարկվեմ կանոններին։ Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ պետք է դուր գա։Կան բաներ, որոնք ստիպված պետք է անես։Կան մարդիկ,


                                                      Սամվել

                                         
Վերջերս կարդացի Րաֆֆու Սամվելը և այս պահին ինձ շատ հպարտ եմ զգում, որ հայ եմ։ Սա մի հրաշալի վեպ է, որը պատմում է թե ինչքան վատ դրության մեջ է եղել Հայաստանը։ Եվ անգամ այդ ժամանակ նա չի կորցրել իր հույսը և հավատքը։ Այդ ժամանակ Պարսիկները ցանկանում էին բնաջնջել հայոց լեզուն ու հայ կրոնը, բայց Հայաստանը չէր կարող հանդուրժել նման բան, նա դուրս եկավ Պարսկաստանի դեմ և ցույց տվեց թե ովքեր են հայերը, և թե ինչերի են ընդունակ։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել այս գիրքը։ Համողված եմ կարդալուց հետո դուք ավելի կհպարտանաք մեր նախնիներով և նրանց կատարած ոճրագործություններով։
                     

                                                Սասնա ծռեր
                                            (վերլուծություն)
էպոսը մեծածավալ վիպերգություն է, որն իր մեջ ամփոփել է հայ ժողովրդի երազանքներն ու մաքառումները։ Այն առաջին անգամ գրի է առնվել Գարեգին Սրվանձտյանի կողմից և 1874թ․ տպագրվել << Սասունցի Դավիթ կամ Մհեր դուռ>> վերնագրով, իսկ այնուհետև 1889թ․ << Դավիթ և Մհեր>> վերնագրով։
Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ, ովքեր ապրում և պայքարում են հանուն
Էպոսը բաղկացած է ճյուղից՝
հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության։ <<Սանասար և Բաղդասար>>, << Մեծ Մհեր>>, <<Սասունցի Դավիթ>>, << Փոքր Մհեր>>։
Նրանք բոլորը մի քիչ խենթ, միամիտ, ազնիվ, համառ, բարի, պատվասեր ու արարող են։ Նրանց ուժը սկիզբ է առնում հողից ու ջրից։



                                                               Քաոս
Հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպը։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։
Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։
Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։
Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»: Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։
Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։

Հայոց լեզու 2019-2020


100) Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն չկա։
3.ճանապարհի բերել-դաստիարակել, երկու խոսք-հակիրճ ասելիք
101) Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն չկա։
3.տողերի արանքում կարդալ- կռահել, լույս սփռել- պարզաբանել
102)Ո՞ր բառակապակցությունն է  գործածվում միայն դարձվածքային իմաստով։
4.առյուծի սիրտ

103) Ո՞ր բառակապակցությունը դարձվածքային իմաստ չունի։
3.գետնից վերցնել
104) Ո՞ր շարքի ոչ բոլոր բառակապակցություններն ունեն դարձվածքային իմաստ։
3.աչքը թեքել
105)Ո՞ր նախադասության մեջ դարձվածք չկա։
4. Նա ակնոցի վերևից երկար նայում էր ինձ պապի պես, հոր պես, բայց ես չէի մտածում թոռան պես, որդու պես նրան շնորհակալություն հայտնել։
106) Տրված բանաստեղծական հատվածներից որո՞ւմ դարձվածք չկա։
3. Բայց մտքիս մեջ ու երգիս մեջ,
    Ա~խ, ես ուր էլ գնում,
    Այն աշխարհից մի բեռ կանաչ
    Մանկություն է մնում։
107)Տրված բանաստեղծական հատվածներից որո՞ւմ դարձվածք չկա։
4. Ես չգիտեմ` ուր են տանում հեռավոր
    Ուղիների ժապավեններն անհամար...
108) Տրված բանաստեղծական հատվածներից որո՞ւմ դարձվա

61. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով.
4) հարավ-արևմուտք, գրող-հրապարակախոս, մեն-մենակ, ձյուն-ձմեռ

62. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով.
1) տասը-տասնհինգ, հայ-ռուսական, տնով-տեղով, ձյուն-ձմեռ


63. Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ կա.
3) սրբություն-սրբոց, մի երկու, կիլոմետր-ժամ, հինգհազարանոց

64. Ո՞ր շարքում միասին, անջատ, գծիկով գրության սխալ չկա.
4) մի երկու, առայժմ, մեն-մենակ, փոխնախագահ

65. Ո՞ր շարքի բոլոր բառերի (կապակցությունների) բաղադրիչներն են գրվում անջատ.
4) ինչ որ է, ի սկզբանե, ըստ այդմ, սակավ առ սակավ

66. Ո՞ր շարքի բոլոր բառերի (բառակապակցությունների) բաղադրիչներն են գրվում մեծատառով.
2) Վերին Արտաշատ, Սողոմոն Իմաստուն, Մար Աբաս Կատինա, Երվանդ Սակավակյաց

67. Ո՞ր շարքի բոլոր բառերի (բառակապակցությունների) բաղադրիչներն են գրվում մեծատառով.
2) Դաշտային Կիլիկիա, Ներքին Բազմաբերդ, Փոքր Ասիա, Արաբական Միացյալ Էմիրություններ

68. Ո՞ր շարքի բոլոր բառերի (բառակապակցությունների) բաղադրիչներն են գրվում մեծատառով.
2) Մերձավոր Արևելք, Դժոխք Հրայր, Լեռնա


Հայոց լեզվի և Գրականության շտեմարան մաս 4


Հնչյունաբանություն


Տեսակ 2


67. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն կա:


1.բազմաձև 3. Գահանիժել 4.բարձրաբերձ  7. Զեկուցագիր 8. զգուշություն



68. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն կա:


1.զուգադիր 2.թուլամիտ  4.երկնահուպ 5.պտուտակ 9.կանխավճար


69. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն կա:


2.բազպան 6. Զինապահեստ 8. անզգուշաբարւ


70. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն չկա:


4.փախեփախ 5.լիացնել 8.կայծակնաբեր


71. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն չկա:


5. ընդհանուր 7.նորածին 9.ողբերգակ


72. Նշել այն բառերի համարները, որոնցում հնչյունափոխություն չկա

:

2. հակահարված 3.Նծմիաձույլ  6. Թագակիր 7.նորաբաց 9. քնարերգություն


73.Նշել այն շարքերի համարները, որոնց բոլոր բառերում է(ե) ձայնավորի հնչյունափոխություն կա:


2.միտում, գիրուկ, պիտույք,միգամած 4. Գահավիժում, իգական, պատվիրան, տիրադավ


74. Նշել այն շարքերի համարները, որոնց բոլոր բառերու

понедельник, 25 ноября 2019 г.

Հայոց պատմություն 2019-2020

1. Ե՞րբ է Տիգրան Մեծը  Ծոփքը միավորել  իր թագավորությանը.
1) Ք. ա. 95 թ.   +2) Ք. ա. 94 թ.  3) Ք. ա. 93 թ.  4) Ք. ա. 87 թ
2. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետությունը.
1) Ուրարտու
2) Էթիունի
3) Միտաննի
+ 4) Արատտա
3. Ո՞ր պատմիչն է նկարագրում Տիգրան II–ի  ու Պոմպեոսի հանդիպումը Արտաշատի մոտ.
1) Տակիտոս
+2) Պլուտարքոս
3) Մովսես Խորենացի
4) Բուզանդ
4. Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.
1. Ք.ա. 23-20-րդ դդ.
+2. Ք. ա. 20-18-րդ դդ.
3. Ք. ա. 19-15-րդ դդ.
4. Ք. ա. 18-15-րդ դդ.
5. Որտեղի՞ց է սկիզբ առնում Արևմտյան Եփրատը.
1. Խաչափայտի լեռներից
2. Բյուրակն լեռներից
+3. Ծաղկավետ լեռներից
4. Ծաղկանց լեռներից
6. Թվարկվածներից որո՞նք են Ք. ա. 69 թ. ծագած հայ–հռոմեական պատերազմի պատճառներ.
ա. Հզոր Հայաստանն իր գոյությամբ խոչընդոտում էր դեպի Արևելք ծավալվելու նկրտումներ ունեցող Հռոմեական պետությանը:
բ. Հռոմի անմիջական ծրագրերի մեջ էր մտնում Փոքր Ասիայի գրավումը, որն ամբողջությամբ ռազմակալել էր Տիգրան Մեծը:
գ. Հռոմը չէր կարող հաշտվել այն իրողության հետ, որ Հայոց տերությունը դուրս էր եկել Միջերկրական ծով և ընդհուպ մոտեցել Եգիպտոսի սահմաններին:
+դ. Հայ–հռոմեական ռազմական բախմանը նպաստեց նաև այն, որ Տիգրանը և Միհրդատ Եվպատորը այլևս դաշնակիցներ չէին:
ե. Հռոմի անմիջական ծրագրերի մեջ էր մտնում Փոքր Հայքի զավթումը, որտեղ գերիշխանություն էր հաստատել Հրահատ III–ը:
1) ա, դ  2) գ, դ  3) բ, ե  4) ա, գ
7. Կատարել համապատասխանեցում.
Քաղաք.
1) Մծուրք
2) Վաղարշապատ
3) Բագարան
+4) Տիգրանակերտ
Հիմնադիր արքա.
ա. Վաղարշ II
+բ. Տիգրան II
գ. Սանատրուկ II
դ. Երվանդ IV
ե. Վաղարշ I
1) 1–գ, 2–ե, 3–բ, 4–ա
2) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
3) 1–ա, 2–ե, 3–դ, 4–բ
4) 1–գ, 2–ե, 3–դ, 4–բ
8. Մեծ Հայքի ո՞ր նահանգում էր Ոստան Հայոց գավառը.
1) Վասպուրական
2) Այրարատ
+3) Գուգարք
4) Սյունիք
9. Ո՞վ է ստորև բերված վկայության հեղինակը.
«Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»:
1) Խորենացին
2) Պոլիբիոսը
+3) Ստրաբոնը
4) Պլուտարքոսը
10. Հայկազուն–Երվանդունի արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման ժամանակագրական հաջորդականության.
ա. Տիգրան I Երվանդյան
բ. Արշամ
գ. Պարույր
դ. Երվանդ Սակավակյաց
ե. Շամ (Սամոս)
զ. Երվանդ IV
1) դ, գ, ա, բ, զ, ե   2) ա, գ, դ, ե, զ, բ   3) գ, դ, ա, ե, բ, զ   4) գ, ա, դ, բ, ե, զ
11. Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրել՝ Ճիշտ է, Սխալ է, Չգիտեմ պատասխաններից որևէ մեկը:
1) Անտոնիոսը, չնայած ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերեց պարթևների դեմ հաջորդ արշավանքն սկսելու համար:
+2) Արտավազդի մահից հետո նրա որդի Արտաշեսը, որ դարձել էր Հրահատ IV–ի փեսան, հայ–պարթևական միացյալ ուժերով հռոմեական լեգեոնները դուրս շպրտեց Հայաստանից:
3) Անտոնիոսի զորքը, ջախջախվելով Էկբատանի պարիսպների տակ, հսկայական զոհեր տալով (ընդհանուր կորուստը կազմում էր 40 հազար զինվոր), նահանջեց դեպի Հայաստան:
4) Հռոմը չհանդուրժեց ինքնուրույն և ուժեղ հայոց թագավոր Արտաշես II–ին, և վերջինիս փոխարեն գահ բարձրացրեց նրա կրտսեր եղբորը՝ Տիգրանին:
5) Տիգրան III–ը իր կառավարման սկզբից ևեթ ինքնուրույն քաղաքականություն է վարել:
6) Տիգրան III–ը Հայաստանին միացրեց Ատրպատականի թագավորությունը:
12. Ե՞րբ է վերջին անգամ հիշատակվել Հայաստանի սատրապ–կառավարիչ Երվանդ II–ը. +1) Ք. ա. 460–ական թթ.
2) Ք. ա. 410–ական թթ.
3) Ք. ա. 360–ական թթ.
4) Ք. ա. 330–ական թթ
13. Ե՞րբ  Հրահատ III–ը  պաշարեց Արտաշատը.
+1) Ք. ա. 68 թ.
2) Ք. ա. 66 թ.
3) Ք. ա. 67 թ.
4) Ք. ա. 65 թ.
14. Ըստ հայկական ավանդության` ո՞ւմ անունից են առաջացել «արմեն» և «Արմենիա» անվանումները.
+1) Արամի  2) Արմենոսի  3) Արամանյակի  4) Արամայիսի
15. Հայոց ո՞ր արքայի մասին է հույն պատմիչի հետևյալ բնութագրումը.
«Հայոց թագավոր […………………–ը] ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր, ինչպես լավագույնները հույների և հռոմայեցիների մեջ»:
1)Տրդատ II-ի   2) Վաղարշ I-ի   +3) Սանատրուկ II-ի   4) Տրդատ I-ի
16. Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Մաղխազական այրուձին».
1) նախարարական տան հեծելազոր
2) արքունիքին կից հատուկ հեծելազոր, որն իրականացնում էր թագավորական ոստանի պաշտպանությունը
+3) ընտրյալ նետաձիգներից բաղկացած և մշտապես արքունիքում գտնվող, թագավորի անձի պաշտպանությունն ապահովող ընտիր հեծելազոր
4) մաղխազի անվտանգությունն ապահովող հեծելազոր
17. Արգիշտի I–ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. հաղթարշավը դեպի Ալիշտու
բ. արշավանքը դեպի Դիաուխի
գ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա
դ. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք
+1)  բ, դ, ա, գ,
2) դ, բ, գ, ա
3) ա, բ, գ, դ
4) գ, ա, դ, բ
18. Հարավարևմտյան ուղղությամբ արշավանքի ժամանակ Մենուայի բանակները հասան մինչև՝
+ 1) Մելիտեա և Մանա
2) Կումենու և Ասորեստան
3) Դիալա գետի ավազան
4) Զագրոսյան լեռներից դեպի արևելք
19. Տրված իրադարձություններից որո՞նք են խախտում տրված շարքի ժամանակագրական հաջորդականությունը.
1) Վաղարշ II–ի և Սևերոսի միջև հաշտության կնքումը
2) Վաղարշ II–ի գահակալության ավարտը
3) Տրդատ Արշակունու հաղթական մենամարտը գոթերի իշխանի հետ
4) Կարակալլա կայսեր ուղարկած զորքի ջախջախումը Տրդատ II–ի գլխավորությամբ
5) Ներսեհ Սասանյանի` Հռոմի դեմ պատերազմի սկիզբը
6) Տրդատ II–ի հաղթական արշավանքը դեպի Տիզբոն
7) Խոսրով II–ի գահակալության սկիզբը
+8) հայ–հռոմեական ուժերի հաղթանակը Ոսխայի ճակատամարտում
20. Ստորև տրված են պատմական իրադարձությունների պատճառներ և հետևանքներ: Գտնել ճիշտ պատասխանները.
1) Ք. ա. 92 թ. սկսված հռոմեա–պարթևական բանակցությունների արդյունքում Հայաստանի դեմ ուղղված պայմանագիր կնքվեց:
2) Մերձավոր Արևելքում Սելևկյան պետության դիրքերը թուլացնելու նպատակով Արտաշես I–ը աջակցեց Մարաստանի սատրապ Տիմարքոսի ապստամբությանը:
3) Արտաշեսը Ք. ա. 165 թ. վճռական հակահարված տվեց Սելևկյան Անտիոքոս III –ին, որը փորձում էր Հայաստանը ենթարկել Սելևկյանների գերիշխանությանը:
4) Մերձավոր Արևելքում Պարթևստանի դիրքերը թուլացնելու նպատակով Արտաշես I–ը աջակցեց Մարաստանի սատրապ Տիմարքոսի ապստամբությանը:
5) Ք. ա. 92 թ. սկսված հռոմեա–պարթևական բանակցությունների արդյունքն էր ազդեցության ոլորտների բաժանման մասին նրանց միջև համաձայնագրի կնքումը:
6) Փոքր Ասիայում բռնկված պատերազմի ավարտից հետո հաշտության պայմանագրում Արտաշես I–ը կարողացավ հատուկ կետ մտցնել, որի շնորհիվ Պոնտոսի հաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը:
21. Ընտրել երեք ճիշտ պնդումները.
ա. Ք. ա. 830–ական թթ. Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան շրջաններում կազմավորվել էր Էթիունի երկրի համադաշնությունը:
բ. Արգիշտի I–ի օրոք Վանի թագավորությունը (Բիայնիլի–Ուրարտու–Արարատ) հասավ աննախադեպ հաջողությունների` վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի:
գ. Արգիշտի II–ը, թեև գահ բարձրացավ դժվարին ժամանակաշրջանում, սակայն կարողացավ զարկ տալ քաղաքաշինությանը, արհեստներին ու առևտրին, հիմնեց կամ վերակառուցեց բազմաթիվ ամրոցներ, անցկացրեց նոր ջրանցքներ:
դ. Ռուսա III–ի իշխանության շրջանից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Արարատյան դաշտի և Վանա լճի արևելյան շրջանների հնավայրերից:
ե. Հնագիտական պեղումներից հայտնաբերված արձանագիր առարկաները վկայում են, որ Սարդուրի I–ի ռազմաքաղաքական ազդեցության ոլորտը տարածված էր մինչև Հյուսիսային Կովկաս:
զ. Մենուայի առաջին քայլերից մեկն էր Եփրատի աջափնյա հատվածում ամրապնդվելը, որի նվաճումից հետո էլ հիմնադրվում է ռազմավարական խոշոր հենակետ Մենուախինիլի քաղաքը:
է. Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանում նշանակալի տերություն դառնալու գործում կարևոր դեր խաղացին Իշպուինիի և Մենուայի կատարած բարեփոխումները:
+1) բ, դ, է   2) գ, դ, զ   3) բ, գ, ե   4) ա, գ, դ
22. Ստորև թվարկված պատմական իրադարձությունների պատճառներից և հետևանքներից որո՞նք են ճիշտ.
ա. Վանի արքայատոհմից իշխանության փոխանցումը Հայկազուններին տեղի ունեցավ Ասորեստանի ռազմական միջամտության և երկրի ներսում ծագած խռովությունների ու պալատական հեղաշրջման հետևանքով:
բ. Երվանդ Սակավակյացը, նպաստելով Ասորեստանի կործանմանը, իր դաշնակից Բաբելոնի և Մարաստանի համաձայնությամբ ընդարձակեց թագավորության սահմանները՝ ներառելով Օսրոյենեն և Միգդոնիան:
գ. Ք. ա. 336 թ. Երվանդ III–ը գլխավորեց հայերի ապստամբությունը Աքեմենյան պետության դեմ և հաջողության հասնելով՝ հռչակեց Մեծ Հայքի անկախությունը:
դ. Դեպի Բաբելոն, Պարսից ծոց և Միջերկրական ծով կատարած հաղթարշավների հետևանքով Սարդուրի II–ը չորս կողմից շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը:
ե. Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը պահպանեց իր տարածքային ամբողջականությունը և պետական անկախությունը:
զ. Տիգրանակերտի անկման պատճառն այն էր, որ քաղաքը պաշտպանող օտարազգի վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հռոմեացիների առջև դավաճանաբար բացեցին դարպասները:
է. Տիգրան Կրտսերն ընդվզել էր Պոմպեոսի դեմ և վիրավորել նրա արժանապատվությունը, ուստի Պոմպեոսի կարգադրությամբ ձերբակալվեց ու ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:
1) բ, ե, զ  + 2) բ, գ, դ   3) ե, զ, է   4) ա, դ, է
23. Դեպքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. հողային բարեփոխման վերաբերյալ Արտաշես I–ի հրամանագրի հրապարակումը
բ. Մագնեսիայի ճակատամարտը
գ. Գավգամելայի ճակատամարտը
դ. հայազգի զորավարների գլխավորությամբ Անտիոքոս III–ի զորքերի արշավանքը Երվանդական Հայաստանի դեմ
ե. Աքեմենյանների գերիշխանության հաստատումը Հայաստանում
զ. Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումը
է. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
ը. Արտաշես I–ի մահը
թ. Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես II–ի դեմ Կյուրոս Կրտսերի ապստամբությունը
ժ. Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի սկիզբը
1) ե, թ, ժ, գ, դ, բ, զ, է, ա, ը
2) ե, թ, ժ, գ, բ, զ, դ, ա, է, ը
3) թ, ե, ժ, գ, բ, դ, է, ա, ը, զ
+4) թ, ե, ժ, գ, բ, դ, զ, է, ա, ը
24. Հայոց աստվածների անունները համապատասխանեցնել հունական աստվածների անուններին` հելլենիստական դարաշրջանում ընդունված համադրությամբ.
1) Ափրոդիտե
2) Արտեմիս
3) Հերակլես
4) Հելիոս
5) Զևս
6) Ապոլոն
ա. Արեգ–Միհր
բ. Արամազդ
գ. Աստղիկ
դ. Անահիտ
ե. Նանե
զ. Վահագն
է. Տիր
1) 1–գ, 2–ե, 3–զ, 4–ա, 5–է, 6–բ
+2) 1–գ, 2–դ, 3–զ, 4–ա, 5–բ, 6–է
3) 1–գ, 2–դ, 3–է, 4–ա, 5–բ, 6–զ
4) 1–դ, 2–ե, 3–ա, 4–զ, 5–բ, 6–է
25. Ստորև թվարկված պատմական իրադարձությունների պատճառներից և հետևանքներից որո՞նք են սխալ.
1) Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիների պարտությունը նպաստեց Հայաստանի նկատմամբ Ներոն կայսեր դիրքորոշման փոփոխմանը:
2) Օգոստոս կայսեր հեռագնա ծրագիրը նպատակ ուներ միավորելու Հայաստանը Կապադովկիայի հետ և ստեղծելու միացյալ ուժեղ պետություն՝ ընդդեմ Պարթևստանի: 3) Ակցիումի ճակատամարտից հետո հայ–պոնտական ուժերը մտան Հայաստան և արդյունավետ պայքար մղեցին հռոմեացիների դեմ:
4) Հայոց արքա Վաղարշ II–ի որդեգրած ճիշտ քաղաքական դիրքորոշման արդյունքում Հայաստանից հեռացվեցին հռոմեական լեգեոնները:
+5) Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, ի նշանավորումն հայ–հռոմեական դաշինքի վերականգնման, Տրդատ II–ին թագ է ուղարկում և վերադարձնում Կապադովկիայում Հայաստանին պատկանող կալվածքները:
6) Հռադամիզդի գահակալումը ավելի սաստկացրեց հակահռոմեական տրամադրությունները Հայաստանում:
7) Պարսկաստանում Սասանյանների իշխանության գալը թուլացրեց Արշակունիների դիրքերը Հայաստանում:
26. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
1) Տրդատ II–ի հաղթական արշավանքը դեպի Տիզբոն
2) հայոց գահի զավթումը Որմիզդ–Արտաշիրի կողմից
3) հռոմեա–պոնտական պատերազմների ավարտը
4) Արիոբարզանեսին Հայաստանում թագավոր հռչակելը
5) Սելևկյան տերության առաջացումը
6) հայկական ուժերի կողմից Լեգարդա ամրոցի մոտ հռոմեացիներին ուժգին դիմադրություն ցույց տալը
27. Ընտրել տերմինների կամ հասկացությունների ճիշտ բացատրությունները.
ա. Աստվածների գերագույն եռյակի պաշտամունքը բնիկ հնդեվրոպական երևույթ է և հայոց մեջ ունի վաղնջական ակունքներ:
բ. Դարեհ III Կոդոմանոսը նախքան պարսկական գահին բարձրանալը եղել է Հայաստանի սատրապ:
գ. Աստղիկը հայոց դիցարանում մեծարվել է «Ոսկեմայր» տիտղոսով:
դ. Փարպեցին Արտաշես I-ի ստեղծած վարչական միավորներն անվանում է ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին՝ ստրատեգոսներ:
ե. Որոշ ուսումնասիրողների կարծիքով Անահիտը եղել է նաև ռազմի դիցուհի:
զ. Վանի թագավորությունում հայտնի էին «սահմանապահ կուսակալ», «աշխարհակալ», «գավառակալ» անուններով գործակալություններ:
է. Դարեհ II-ի ստեղծած վարչական միավորները կոչվում էին սատրապություններ:
1) ա, դ, ե   2) բ, գ, զ   3) ա, բ, զ   +4) ա, դ, է
28. Գրել ճիշտ պատասխանները.
Ի նշանավորումն հայ-հռոմեական դաշինքի վերականգնման՝ կայսր Մակրինոսը՝
ա. Տրդատին է վերադարձնում Կապադովկիայի կալվածքները, որոնք ստացել էր դեռևս Խոսրով I-ը:
բ. խոշոր գումար է վճարում Տրդատին, որպեսզի հայոց այրուձին հյուսիսում իրականացնի Կովկասյան լեռնանցքների և հարակից տարածքների պաշտպանությունը:
գ. Տրդատին է վերադարձնում Հայաստանից գերեվարված նրա կնոջը` թագուհուն:
դ. Հայաստանից դուրս է բերում հռոմեական լեգեոնները, իսկ նրանց պարտականությունները ստանձնում է հայոց այրուձին:
ե. Տրդատին է վերադարձնում Հայաստանից թալանված ավարը:
1) ա, բ   2) գ, ե   +3) ա, ե   4) ա, դ
29. Բերված փաստարկներից որո՞նք են սխալ.
ա. Ըստ V-VII դարերի «Աշխարհացույցի»՝ Մեծ Հայքը բաժանվել է 15 խոշոր նահանգների, որոնք միասին ունեին 181 գավառ:
բ. Միջնադարում հայկական ուժեղ պետություն է ստեղծվել Միջերկրական ծովի հյուսիս-արևմուտքում ընկած Կիլիկիայում, որն ունեցել է մինչև 50000 քառ. կմ տարածք:
գ. Հայերի ծագումնաբանության մասին վրացական ավանդությունը գրի է առնվել IX-XI դարերի վրաց հեղինակների կողմից:
դ. Հայկական ավանդության համաձայն՝ Արամանյակի անունով է կոչվել Արագած լեռը:
ե. Թորգոմա տունը եղել է Եփրատի վերին ավազանում և հիշատակվում է դեռևս Ք. ա. XX-XVIII դարերում:
զ. Եփրատ գետն ունի 500 կմ երկարություն, սկիզբ է առնում Ծաղկանց լեռներից և, միախառնվելով Տիգրիսին, թափվում Պարսից ծոց:
է. Խեթական թագավորի և Հայասայի Խուկանա արքայի միջև կնքվել է բարեկամության և փոխօգնության պայմանագիր:
ը. Խեթական աղբյուրների համաձայն՝ Հայասա թագավորությունն ունեցել է արքունիք, բանակ, արքունի դիվան՝ իր դպիրներով, ինչպես նաև դիցարան:
1) գ, դ, ե   +2) ա, բ, է   3) ա, է, ը   4) ա, բ, զ
30. Ո՞ր իրադարձություններն են խախտում տրված շարքի ժամանակագրական հաջորդականությունը.
1) Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև հայ-պարթևական պայմանագրի կնքումը
2) Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության բեմադրությունն Արտաշատում Օրոդես II-ի ներկայությամբ
3) Կրասոսի պարթևական արշավանքի սկիզբը
4) Արտավազդ II-ի և Կրասոսի հանդիպումը Ասորիքում
5) Խառանի ճակատամարտը
6) թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ հռոմեացիների վտարումը Ասորիքից, Կիլիկիայից, Փյունիկիայից, Պաղեստինից և Հրեաստանից
7) Արտավազդ II-ի եղերական մահը
8) Արտաշես II-ի դավադիր սպանությունը
9) Հռոմի դրածո Արտավազդ III-ի վտարումը Հայաստանից