Անկախություն
Դարերի պատմություն ունի հայ ժողովուրդը: պայքար, տառապանք, կորուստներ, հաղթանակի բերկրանք, արյան գնով ազատագրված մի թիզ հող…
Դարեր շարունակ մեզանից խլել են մեր ազատությունը, սակայն չեն կարողացել խլել մեր գանձերը՝ մեր ոսկեղենիկ լեզուն` հայերենը, մեր պայքարելու պատրաստ ոգին, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը:
Ստեղծագործ ու երազող իմ ժողովուրդը քարից ոչ միայն հաց է քամել, այլև քարեղեն երաժշտություն է հյուսել: Քարին շունչ ու ոգի տվող հայ վարպետների ձեռքում քարերը դարձել են խաչքար, նուռ ու ողկույզ, հասկ ու ծաղիկ: Այդ քարերը բերդեր, աշտարակներ ու պարիսպներ են դարձել:
Ավա˜ղ, ոսոխը անհուն մոլուցքով քանդել է մեր անառիկ բերդերը, նրա պարիսպներն ու աշտարակները: Ավարայրի ու Ձիրավի ճակատամարտ, ցեղասպանություն, համաշխարհային պատերազմ, բնության տարերային աղետներ տեսած իմ ժողովուրդը երբեք չի ընկճվել և միշտ պայքարել է հաղթանակի, ազատության ու բաօրության համար: Հաղթանակի ամենամեծ բերկրանքն իմ հայրենակիցները ապրել են 1993 թվականի մայիսի 9-ին, երբ հայոց քաջարի զինվորները,համախմբվելով անկախության եռագույն դրոշի տակ, տասնամյակների գերությունից ազատագրել են Շուշին:
Ես ծնվել ու մեծացել եմ անկախ Հայաստանում, լսել եմ իմ նախնիների հերոսական հաղթանակների ու աննկուն պայքարի մասին, բայց և տեսել եմ մերօրյա հերոսների, որոնք անմահացան և հերոսացան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը տալով մեզ խաղաղ քուն ապահովելու համար: Կենդանի հերոսներ, որոնք իմ ժամանակակիցներն ու սերնդակիցներն են, որոնք ամեն օր կարողանում են իրենց կյանքով պահել հայրենի հողն և խաղաղ քուն ապահովել իրենց հայրենակիցների համար: Եվ նրանցից ոչ ոք պատրաստ չէ 1 թիզ հող տալ մեր թշնամիներին։ Նրանք ավելի շուտ կտան իրենց կյանքը քան 1 թիզ մեր հողերից։
Մերօրյա հերոսները ոչ միայն իրենց մայրերի տղամերն են այլ ամբողջ հայ ազգի։ Աստված մի արսցե սահմանին պատերազմ է լինում, սահմանին կագնած զինվորների համար ոչ միայն իչենց ծնողներն են անյանգստանում այլ ամբողջ հայ ազգը։ Երբ պատերազմ է սկսվուվ մեր հայ ազգը դառնում է միասնական, մի կորովի բռունցք և գնում է դեպի սահման։ Քառօրյա պատերազմը սկսվեց 2016 թվականի ապրիլի 1լույս 2ի գիշերը։ Այդ ընթացքում մահացան շուրջ 200 զինծառայող։ Դա ամբողջ հայ ազգի կորուստն էր և ոչ միայն այդ ընտանիքների։ Պատերազմի ընթացքում ամեն մի իրեն հարգող հայ ուզում էր թեկուզ չնչին ինչ- որ բանով օգուտ տալ սահմանին կանգնած մեր հերոսներին։
Մենք Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Վիկտոր Համբարձումյանի, Տիգրան Պետրոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Իսահակյանի, Շիրազի, Սևակի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի և շատ ու շատ հզոր ու տաղանդավոր հայերի ժառանգներն ենք, որ ունենք նաև անկախության սերունդ կոչվելու մեծ հնարավորությունը։
Զարմանալի աշուն
Աշունը եղանակ չէ, աշունը հոգեվիճակ է։ Երբ խոսում ենք աշնան մասին, հավանաբար բոլորիս մտքին գալիս է սերը․․․Սեր՝ մի զգացմունք, որ բոլորին է տրված։ Որոշ մարդիկ դա գտնում են շուտ, ոմանք՝ ուշ։ Բայց աշունը կարծես մի ընտանիք է, որը միավորում, հավաքում է իր շուրջ այդ բոլոր շուտերն ու ուշերը։ Սիրո և աշնան մասին կարելի է անվերջ ստեղծագործել, կարելի է երգեր գրել,շռայլել այնպիսի բառեր, որոնք երբեք չես օգտագործի այլ բան նկարագրելու համար․․․ Ինչևէ, սերը միակը չէ, ինչից բաղկացած է մեր սրտի աշունը։
Աշունը պետք է թաց լինի։ Թրջված տերևներ, թաց գետին, խոնավ նստարաններ․․․ Առանց ջրի չկա թարմություն, չի ամբողջանում բնությունը։Աշունը մաքրում է բոլոր հետքերը, որոնք մնացած են լինում ամենուր՝ մեր սրտերում, մեր շրջապատում։ Մաքրում է ձյան համար, որ իրենից հետո ամեն բան պատվի սպիտակով, լինի անապակ ու անբիծ։
Տարբերվում է երևանյան աշունը բոլոր աշուններից․․․Տարբերվում է իր իրական լինելով, ուրախ ու միևնույն ժամանակ տխուր նոտաներով, մարդկանց ժպիտներով, աշխատասեր ու եռանդուն երեխաներով․․․Զարմանալի է հենց իր բնականությամբ, զարմանալի է այն, որ մարդիկ այստեղ աշնանը սիրում են սերը, սիրում են այնպիսին, ինչպիսին կա, սիրում են ոչ որպես զգացմունք, այլ որպես առօրյա մի գեղեցիկ հրաշք, որր իրականություն է դարձել հենց այս աշնանը, իրենց աշնանը։
Չորս եղանակ կա, չորսն էլ տարբեր, չորսն էլ յուրահատուկ ու անզուգական, բայց սիրահարվում են միայն աշնանը․․․Աշունը ամենակարևոր ու կենսական զգացմունքի խորհրդանիշն է։ Չէ՞ որ աշխարհում արվեստի ամենավառ ներկայացուցիչները գրել ու երգել են հենց աշնան մասին, կտավներ ու քանդակներ են ստեղծել հենց աշնան մոտիվներով։ Կարծես մի նկարչի աներևույթ ձեռք խայտաբղետ գույներով ու երանգներով ներկել է դաշտ ու անտառ, այգի ու պուրակ։ Տերևներն ուրախությունից ծափ են տալիս ու պարելով իջնում ներքև։ Ծառերը հագել են իրենց ամենավառ ու տոնական զգեստները։ Այսօր մեծ պարահանդես է լինելու․․․
Կրթահամալիրի իմ խորհրֆանիշը
Կրթահամալիրը ինձ համար ազատության խորհրդանշան է։ Այստեղ ազատություն է տրված բոլորին։ Մյուս դպրոցներում չկա նման բան։ Օրինակ հագուստի ազատությունը, խոսքի ազատությունը և այլն։
Կան երեխաներ, որ ազատություն բառը սխալ են հասկանում։
Մեր կրթահամալիրում կան լավ մանկավարժներ և կան նաև ոչ այդքան լավ։ Ասում եմ մարդկային առումով։ Իմ կարծիքով դպրոցը առաջինը պետք է աշակերտին ուսումով ապահովի։ Ապահովի այնպես, որ աշակերտը ունենա գիտելիքների մինիմալ պաշար, որ իրեն կարող է պետք գալ։ Կրթահամալիրում կան շատ լավ մարդկային հատկություններով օժտված մարդիկ և ոչ այդքան լավ: Մեր կրթահամալիրում չկան դասղեկներ, կան կազմակերպիչներ, ովքեր կազմակերպում են աշակերտի դպրոցական առօրյան։ Մենք ունենք պայմանագիր, ըստ որի այն աշակերտը, ով կխաղտի կետերից որևէ մեկը պայմանագիրը կլուծարվի։ Շատ բաներ կան որոնց հետ ես այդքան էլ համաձայն չեմ։ Բայց քանի որ ես ընտրել այս կրթահամալիրը պետք է ենթարկվեմ կանոններին։ Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ պետք է դուր գա։Կան բաներ, որոնք ստիպված պետք է անես։Կան մարդիկ,
Սամվել
Վերջերս կարդացի Րաֆֆու Սամվելը և այս պահին ինձ շատ հպարտ եմ զգում, որ հայ եմ։ Սա մի հրաշալի վեպ է, որը պատմում է թե ինչքան վատ դրության մեջ է եղել Հայաստանը։ Եվ անգամ այդ ժամանակ նա չի կորցրել իր հույսը և հավատքը։ Այդ ժամանակ Պարսիկները ցանկանում էին բնաջնջել հայոց լեզուն ու հայ կրոնը, բայց Հայաստանը չէր կարող հանդուրժել նման բան, նա դուրս եկավ Պարսկաստանի դեմ և ցույց տվեց թե ովքեր են հայերը, և թե ինչերի են ընդունակ։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել այս գիրքը։ Համողված եմ կարդալուց հետո դուք ավելի կհպարտանաք մեր նախնիներով և նրանց կատարած ոճրագործություններով։
Սասնա ծռեր
(վերլուծություն)
էպոսը մեծածավալ վիպերգություն է, որն իր մեջ ամփոփել է հայ ժողովրդի երազանքներն ու մաքառումները։ Այն առաջին անգամ գրի է առնվել Գարեգին Սրվանձտյանի կողմից և 1874թ․ տպագրվել << Սասունցի Դավիթ կամ Մհեր դուռ>> վերնագրով, իսկ այնուհետև 1889թ․ << Դավիթ և Մհեր>> վերնագրով։
Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ, ովքեր ապրում և պայքարում են հանուն
Էպոսը բաղկացած է ճյուղից՝
հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության։ <<Սանասար և Բաղդասար>>, << Մեծ Մհեր>>, <<Սասունցի Դավիթ>>, << Փոքր Մհեր>>։
Նրանք բոլորը մի քիչ խենթ, միամիտ, ազնիվ, համառ, բարի, պատվասեր ու արարող են։ Նրանց ուժը սկիզբ է առնում հողից ու ջրից։
Քաոս
Հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպը։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։
Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։
Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։
Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։
Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»: Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։
Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий