понедельник, 12 марта 2018 г.

Էկոլոգիա

220px-Նաիրիտ_գործարան_1.jpg
Նաիրիտ գործարան
Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմնվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։[1] Այժմ Նաիրիտն Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։ 

Նաիրիտը հիմնվել է 1940 թվականին, Խորհրդային Հայաստանում։[1] 1989 թվականին, գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով։ Գործարանը մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին։[3]
2006 թվականի օգոստոսի 18-ին[2] Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է Նաիրիտ Գործարանի 90% բաժնետոմսերը։ Ընկերությունը հիմնվել է լեհական Սամեքս, ամերիկական Ինտերտեքս և ըստ մի աղբյուրի ռուսական Եվրոգազ[3], իսկ ըստ մի այլ աղբյուրի մի գերմանական ընկերության[4] կողմից, հատուկ այս գործարքի համար։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։[3]
2007 և 2008 թթ․ գործարանը կաուչուկի արտադրանքը համեմատած նախկին երեք տարվա հետ ավելացրել է 20.6%-ով։[3] 2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ։[5] 2008 թ․ դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը աշխատանքը դադարեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, և մոտ 1500 աշատողներ աշխատանքից ազատվեցին։[3]
2013 թ. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրով զբաղվում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը։ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը կազմակերպեց ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց իսկ հետո նախագահականի դիմաց ինչից հետո վճարվեցին աշխատակիցների աշխատավարձերը։

2006 թ․ սեպտեմբերի 23-ին Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։ Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։
Գործարանի փորձագետները որոշում են թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվում է մի շատ պայթուցիչ նյութ։ Հետաքննությունը պարզում է, որ գործարանի սարքերում էլ մի շարք անհետևողականություններ են եղել:
Պայթյունի արդյունքում տուժեց 4 աշխատող, վնասվեց 7 ավտոմեքենա։ Ջրամատակարարման համակարգի վնասը կազմեց 6,5 միլիոն դրամ, իսկ Երևան-Մեղրու ճանապարհային հատվածի վնասվածքը՝ ևս 6,5 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր։ Աղետի վայրում վնասվեցին նաև բնակելի տներ։
Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար, ըստ 231 ՀՀ Քրեական Օրենքի 2-րդ մասի։

«Նաիրիտ» գործարանի հրդեհի վայրում կապահովվի գիշերային լուսավորություն
Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով:
Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ:
Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:
Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն:
Հիշեցնում ենք, որ այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:





20.15
Նաիրիտում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են
Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների:

ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից  բնակչության և շրջակա միջավայրի համար:

Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար
19.10
«Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. մարումը տևական ժամանակ է պահանջելու

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

17.40

Նաիրիտի հրդեհից տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է. կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ. Բննախ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին

Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը՝ Facebook կայքի իր էջում։ 

«Այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է»,-գրել է նա։

17.08

Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում. ԱԻՆ

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ 
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Նշվում է, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծխահարված փրկարարները, ստանալով համապատասխան բուժօգնություն, նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

16.44
Tert.am-ի լրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ 


16.33

Քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Նաիրիտում» այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա. ԱԻՆ մասնագետ

Այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա: Նաիրիտի գործարանում բռնկված հրդեհի քիմիական մոնիթորինգի արդյունքի մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, գնդապետ Վալերի Բագիյանը

Անդրադառնալով բնակչության անհանգստությանն ու ահազանգերին՝ մոնիթորինգի բաժնի պետն ասաց. «Հայտարարում եմ, որ բնակչության համար ոչ մի վտանգ չկա: Մենք գտնվում ենք հրդեհից 50 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական պաշտպանության միջոցների»: 

«Մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ այրվում է լաքէթինոլ նյութը, որն այս գործարանի թափոններից է: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ, 2009 թ.: Այս նյութն ունի ինքնաբռնկման հնարավորություն, բարձր ջերմաստիճանում բռնկվում է»,-տեղեկացրել է ԱԻՆ աշխատակիցը

MHM0116210_1.jpg

13.56

«Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետևանքով հրշեջներից մի քանիսը ծխահարվել են, քիմիական վտանգ չկա. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից մի քանիսը ծխահարվել են: Հրդեհի բռնկման պահին դեպքի վայրում ոչ ոք չի եղել, վիրավորներ և զոհեր չկան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը

«Այս պահին աշխատում ենք 500 քառակուսի մետր տարածքում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները օգնություն են ցուցաբերել հրշեջներին, ովքեր առաջնային օղակում էին: Հիմա նրանք շարունակում են իրենց աշխատանքը»,-ասաց նա: Ղազարյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետևանքով քիմիական վտանգ չկա: Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում

«Այրվում է լաքէթինոլ նյութը: Խորհուրդ է տրվում մոտակա շենքերի բնակիչներին փակել պատուհանները և հնարավորության դեպքում չշնչել ծուխը»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ փրկարարաները սառեցման աշխատանքներ են կատարում, որպեսզի հրդեհը չտարածվի

«Մենք արդեն մեկուսացում տվել ենք, հովացման աշխատանքներ ենք տանում, որպեսզի հրդեհը չտարածվի»,- հավելեց նա

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը, այն կպազրվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո:


MHM0116207.jpg

15.10

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից և նշում, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդել են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

14.50 

Ժամը 14:00-ի դրությամբ մարվել է «Նաիրիտ» գործարանի հրդեհի օջախը

Ժամը 14:00-ի դրությամբ մարվել է «Նաիրիտ» գործարանի հրդեհի օջախը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց խոսքով՝ հրդեհ տարածում կանխարգելվել է, այրվող քիմիական նյութերը, ինչպես նաև ծուխը, մարդու առողջությանը վնաս պատճառել չեն կարող

Այս պահին ԱԻՆ-ում դեռևս մանրամասներ չկան՝ արդյո՞ք տարածքում մարդիկ եղել են, թե ոչ, դեռևս տուժածների և այլնի մասին տեղեկություն չկաՎնասների չափը նույնպես ճշտվում է։ 

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ 

MHM0116204.jpg

MHM0116205.jpg


14.40
Հրդեհի բարդության «թիվկանչով դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:  

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում

14.20
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել


14.00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:


MHM0116203.jpg

MHM0116197.jpg
MHM0116198.jpg


MHM0116199.jpg

Комментариев нет:

Отправить комментарий