четверг, 6 декабря 2018 г.

Գրականություն 11

MXITAR SEBASTACI / ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

  1. Գիտամշակութային և եկեղեցական, հասարակական գործիչ
Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը

Ավազանի անունը՝ Մանուկ

Ծնվ. 07.02.1676թ., ք. Սեբաստիա (պատմական Փոքր Հայք): 
Մահ. 27.04.1749թ., Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում (Իտալիա): 

1685-91-ին ուսանել է ծննդավայրի Ս. Նշան
1691-92-ին՝ Ս. Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում

1693-ին մեկնել է Բերիա (Հալեպ), ծանոթացել կաթոլիկ միսիոներների հետ
1696-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա
1699-ին՝վարդապետ

1700-ին Կ. Պոլսում իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց: 1701-ի սեպտեմբերի 8-ին համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն, հաստատել կանոնադրությունը
1703-ին ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն մեկնել է Մորեա (Հին Պելոպոնես) և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը
1705-ին այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղի իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար
1706-ին ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու միաբանությունը 1715-ին թողել է Մեթոնի վանքը և տեղափոխվել Վենետիկ. Ծերակույտի 1717-ի սեպտեմբերի 8-ի հրովարտակով միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն կառուցել է եկեղեցի, բացել դպրոց (որին ինքը համալսարան է կոչել), հիմնել է մատենադարան, հրատարակել շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր): 

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն աշխարհաբարի քերականության առաջին դասագրքիԴուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» (1727)] առաջին մասը թրքախոս հայերին հասկանալի լինելու համար շարադրել է թուրքերեն, երկրորդը՝ հայերեն, անտիպ] հեղինակն է

Երևույթ է «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան սեռի» (1730) երկը, որտեղ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության, առոգանության և այլ հարցերի

Այս գիրքը դարձել է Անտոն I կաթողիկոսի գրած վրացերենի առաջին քերականության հիմքը

Հայագիտության մեծ ներդրում է ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1,2,1749, 1769) մեծածավալ աշխատությունը




  1. հարցազրույցը կարդալիս հասկացա, որ երկար ու գրագետ աշխատանքներ էին տարվել մինչ այդ, հարցերն ընտրված էին ճիշտ և արդիական, պանասխանները նունպես դիպուկ էին
կարելի է ասել, որ մի քանի րոպեի ընթացքում ներկայացվեց ամբողջ մի կրթահամալիրի պատմություն:
Այդ ամենը հասարակությանը ներկայացվեց շատ մատչելի ձևով և հույս ունենանք, որ տիար Բլեյանի՝ կրթահամալիրին վերաբերող նպատակներն ու նախագծերն կիրագործվեն  միահամուռ ուժերով:




  1. Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ:Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Комментариев нет:

Отправить комментарий