среда, 19 декабря 2018 г.

Էկոլոգիա

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որը էկոլոգիապես ոչ այդքան մաքուր պետություն է։ Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Իհարկե, ինչ-որ չափով քչացել է, բայց ամբողջությամբ չի վերացել փայտահատման խնդիրը։ Ցանկանում եմ նշել նաև գետերի անմխիթար վիճակը, որը առաջանում է աղբակույտերից, որոնք մարդիկ աղբամանը նետելու փոխարեն, նետում են գետերը։ Չմոռանաք նաև օդի աղտոտման մասին, որը կոնկրետ մեր թաղամասում առկա է շինարարական աշխատանքների պատճառով։
2.Ինչպե՞ս է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Տարբեր ալերգիաները, քաղցկեղը ու էլի շատ հիվանդություններ առաջանում են միջավայրի վատ որակի պատճառով: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Սրանք բոլորը մարդ բնություն հարաբերությունն է: Այն վայրերում, որտեղ մարդու միջամտությունը շատ չէ, այնտեղ մարդիկ ավելի երկարակյաց են։
3.Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:
Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար, կարծում եմ, կարելի է տուգանքների չափն ավելացնել, իսկ դեպքերի համար, որոնք չեն պատժվում, նոր տուգանքներ սահմանել։ Բնապահպանություն նախարարության հետ համատեղ նոր օրենքներ մշակել։
Անհրաժեշտ է նաև սահմանափակել գործարանների և արտադրամասերի թափոնների և թունավոր նյութերի քանակը:
4.Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Մեծին հասնելու համար պետք է սկսել փոքրից: Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար ես պետք է ինքս չաղտոտեմ այն և զերծ պահեմ շրջապատս ավելորդ աղտոտումից, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է: Երկրորդ քայլը դա իմ ազդեցությունն է շրջապատող մարդկանց վրա։ Ցանկացած վայրում, տեսնելով որ մարդիկ աղբը գետնին են գցում, չեմ զլանում մոտենում եմ և բարեհամբույր ձևով խնդրում դիմացինիս այն վերցնել գետնից և աղբամանը նետել։
















Մարդ բնությունից վերցնում է այն ինչ իրեն անհրաժեշտ է առանց մտածելու հետևանքերի մասին: Մարդը չի կարող գոյատևել առաց բնության ռեսուրսներն օգտագործելու, առանց բնության վրա որակապես և քանակապես ազդելու և հետևաբար, առանց շրջակա միջավայրը փոփոխության ենթարկելու: Բնության վրա մարդկային ներգործունեությունը կատարվում է երեք ուղղություններով․
1.Բնական ռեսուրսները վերցնելը, վերամշակելը և նրանց վերափոխելը.
2.Բնական պայմանների օգտագործումը և ազդեցությունը նրանց վրա 3.Բնական համակարգերի հավասարակշռության խախտումը և վերականգնումը

Ես ապրում եմ անառողջ միջավայրում: Քանի որ այնտեղ որտեղ, որ ապրում եմ բնակչությունը խիտ է բնակեցված։ Աղմուկը, կիսակառույց շենքերի փոշին, գործարանների և ավտոմեքենաների արտանետումները և այլ շատ ու շատ բաներ իրենց տեղը կգտնեն իմ օրգանիզմում և կվնասեն այն, եթե իհարկե արդեն չեն վնասել:Ես սիրում եմ ին ծննդավայրը և բնակավայրը, բայց միշտ նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք ապրում են գյուղերում, թեև առանց մշտական ջրի, հարմարությունների, համակարգչի ու ինտերնետի, բայց առողջ: Ինչպես գիտենք, աղտոտվածության շատ տեսակներ կան, որոնցից առավել շատ տարածված են քիմիական, կենսաբանական և ֆիզիկական աղտոտումները: Երևանում առավել տարածված է ֆիզիկական աղտոտվածությունը:Փողոցում քայլելիս շատ հաճախ մեքենաներ են անցնում, որոնցից ինքնաթիռի ձայն է գալիս, մետրոյի կայարանում երբ մետրոն գալիս է, էլի բարձր աղմուկ է լինում, և հենց այս բարձր ձայները զգալիորեն ազդում են մեր թե ֆիզիկական թե հոգեբանական առողջության վրա: Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար պետք է գործեն բոլորը:Ես էլ փորձում եմ հնարավորինս մաքուր պահել այն միջավայրը, որտեղ լինում եմ օրվա ընթացքում: Աղբը թափում եմ հենց դրա համար նախատեսված աղբամաններում, իսկ եթե մոտակայքում չեմ հանդիպում դրանց, ապա դնում եմ գրպանումս՝ մինչև որ կհանդիպեմ աղբամանի: Աշխատում եմ ավելի շատ քայլել, քան օգտվել երթուղային տրանսպորտից: Ամեն մեկս, եթե մեր մեջ սկսենք սերմանել բարեկրթություն, էկոկրթություն, վերափոխենք մեզ, ապա համոզված  եմ, որ մի օր մեր միջավայրը կդառնա ավելի կոկիկ եւ հաճելի:

Комментариев нет:

Отправить комментарий