Դատարան
բուն բառի բացատրություն՝
1. Պետական մարմին, որ վարում է քրեական դատավարությունը և լուծում քաղաքացիական վեճերը:
2. Դատական գործի քննությանն ու լուծմանը մասնակցող դատավորների կազմը:
3. Այն շենքը, որտեղ տեղավորված է դատական մարմինը:
4. (հնացած) Դատաստան:
ինչպիսի՞ գործառույթներ ունի դատարանը:
Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։ Դատարանների կազմակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատասխան օրենսդրություններով։ ԽՍՀՄ-ում դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ԽՍՀՄ դատական համակարգը կազմում են՝ ԽՍՀՄ, միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասային, Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինտրիբունալները։
Քրեական դատարան՝
Վերաքննիչ քրեական դատարանին (այսուհետ՝ Դատարան) ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով:
Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Դատարանը կազմված է դատարանի նախագահից և 15 դատավորից:
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
Комментариев нет:
Отправить комментарий