понедельник, 11 мая 2020 г.

«Երեք ծառերի» հեքիաթը

Մի անգամ մի լեռան վրա երեք ծառեր կիսվում էին իրենց երազանքներով և հույսերով            Առաջինն ասում է.- Ես կուզենայի լինել շքեղ զարդարված, լցված ոսկով ու թանկարժեք քարերով, այնպես որ բոլորը տեսնեին իմ գեղեցկությունը:                                    Երկրորդ ծառը բացականչեց.- Մի օր ես կլինեմ ամուր և հզոր նավ, և թագուհիներին և թագավորներին կտեղափոխեմ աշխարհի մի ծայրից մյուսը, բոլորը նավահանգստում իրենց լավ կզգան: Երրորդ ծառն ասում է.- Ես ուզում եմ անտառի ամենաբարձր և ուժեղ ծառը լինել, մարդիկ կտեսնեն ինձ լեռան գագաթին, նրանք կմտածեն երկնքի և Աստծո մասին, ես կլինեմ երբևէ եղած ամենաբարձր ծառը, և մարդիկ երբեք չեն մոռանա ինձ:                   Երեք ծառերը մի քանի տարի անընդմեջ խնդրում էին, որպեսզի իրենց երազանքներն իրականանան: Եվ մի օր հայտնվեցին երեք փայտահատներ: Նրանցից մեկը մոտեցավ առաջին ծառին և ասաց. -Այս ծառը ինձ պես ամուր է թվում, ես կարող եմ այն վաճառել ատաղձագործներին: Եվ նա առաջին հարվածը տվեց կացնով: Ծառը ուրախ էր, քանի որ վստահ էր, որ ատաղձագործը իրեն կվերածի սունդուկի: Երկրորդ փայտահատը, երբ տեսավ երկրորդ ծառը' ասաց.- Այս ծառը կարծես ինձ պես ամուր է, ես այն կվաճառեմ նավակ կառուցողներին:                                      Երկրորդ ծառը անհամբերությամբ սպասում էր, որ շուտով սկսվելու է իր կարիերան օվկիանոսում:                Երբ փայտահատները մոտեցան երրորդ ծառին, այն վախեցավ, քանի որ գիտեր, որ եթե նրան կտրեն, նր մեծության երազանքները հօդս կցնդեն: Փայտահատներից մեկը հետո բացականչեց.- Ես հատուկ ծառի կարիք չունեմ, ես կվերցնեմ այս մեկը և երրորդ ծառը տապալվեց: Երբ առաջին ծառը հասավ ատաղձագործին, նա դարձավ կենդանիների համար մի հասարակ կերաման: Նրան դրեցին ուղիղ և լցրեցին խոտով: Սա ամենևին էլ իր խնդրանքի պատասխանը չէր: Երկրորդ ծառը, որը երազում էր օվկիանոսում թագավորներ տեղափոխել, վերածվեց ձկնորսական նավակի: Ուժի վերաբերյալ իր երազանքները անէացան:Երրորդ ծառը կտրատվեց և մնաց մի անկյունում: Անցան տարիներ և ծառերը մոռացան իրենց անցյալի երազանքները: Տարիներ անց մի տղամարդ և մի կին եկան տափաստան, կինը երեխա էր ծնել և զույգը որոշեց նրան տեղավորել առաջին ծառից պատրաստված մսուրում: Տղամարդը ցանկանում էր օրորոց նվիրել, բայց այս մսուրը կանի հարկավորը: Ծառը հասկացավ կատարվելիքը և զգաց որ նա պարունակում է բոլոր ժամանակների ամենաթանկ գանձը: Տարիներ անց մի խումբ տղամարդիկ բարձրացան երկրորդ ծառից պատրաստված նավակը: Նրանցից մեկը հոգնածությունից քնել էր: Սարսափելւ փոթորիկ սկսվեց և ծառը վախեցավ, որ նա գուցե այնքան էլ ուժեղ չէ ամբողջ անձնակազմը ապահով պահելու համար: Մյուս տղամարդիկ արթնացրեցին քնածին: Նա ոտքի կանգնեց և բղավեց " Խաղաղություն" : Փոթորիկը դադարեց: Այդ ժամանակ ծառը հասկացավ, որ տեղափոխում է թագավորների թագավորին: Վերջապես ինչ- որ մեկը գնաց անկյունում փնտրելու երրորդ մոռացված ծառը. Նրան տեղափոխում էին փողոցներով, իսկ իրեն տեղափոխոխ մարդը վիրավորված էր ամբոխի կողմից: Այս մարդուն մեխեցին փայտի կտորներով պատրաստված խաչին և նա մահացավ բլրի գագաթին:Երբ եկավ կիրակի օրը, ծառը հասկացավ, որ բավականաչափ ուժեղ էր կանգնել բլրի գագաթին և հնարավորինս մոտ էր Աստծուն, քանի որ Հիսուսը խաչվել էր իրենից պատրաստված խաչով: Երեք ծառերից յուրաքանչյուրը հասավ իր երազանքին, որը պատկերացնում էին մեկ այլ ձևով: Միշտ չէ, որ մենք գիտենք, թե որոնք են Աստծո ծրագրերը մեր վերաբերյալ, մենք պարզապես գիտենք, որ նրա ուղիները մերը չեն, բայց դրանք միշտ կատայակ են, եթե նրան վստահում ենք:

Комментариев нет:

Отправить комментарий