четверг, 26 октября 2017 г.

Գրականություն

Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, անձնագուութեան ստուերեն անգամ խործելով, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար:




«Առաջինը չարած՝ երկրորդ քայլին դիմելով, բոլորովին պիտի կորչինք»: Կոմիտաս վարդապետի նամակը Արշակ Չոպանյանին



«…Մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խավար վայրերումշինարար ենքԵթե մեր մեջ տնականությունն ու միությունը պակաս Է եղածպատճառն այն Է, որ ազատ շունչ չենք քաշել, նույնիսկ մեր իբր անկախության օրերումն իսկ՝ հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն
բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս՝ դեպի ապագա լուսո կանթեղը հառած ենք մեր հայացքները, դեպի այն կան֊թեղր, որ հայ ժողովուրդը, իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո, տարել ու կախել Է բազմաբեղուն ու երկնավետ Արագածի գագաթը երկնքի անտես առաստաղեն, անթել կապով, որ մարդիկ՝  խավար ու ավարառու ձեռք տալ չկարողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա և մեր ապագա կյանքը երագենք։
Ծ ալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը։
Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլր չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս  ձգտել։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ  տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ա զա տ ությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ո չ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղր քարե ժայռից է,  զարգացման անընդունակ, լոկ ւիշրվելու համար պիտանի և ոտքի տակր սա֊լահատության հարմար»:
«Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, և կե ղե ց ի, սրբություն, ազգայնություն և ինչպես գործիք են  դառնում չարի ձեռին և ապա մի լցվիր, մի՛ լար, միողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբո ւժելի ցավերը»։
komitas.jpg
Համբուրիվ ու կարոտով` քոյդ` Կոմիտաս Վարդապետ 1912, 25 (ժբ) դեկտեմբեր, Կ.Պոլիս»






Комментариев нет:

Отправить комментарий