Մինոտավրոս (հին հուն․՝ Μῑνώταυρος, Մինոսի ցուլը), ըստ հին հունական դիցաբանության մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է Կրետեի Մինոս արքայի կնոջ՝ Պասիփաեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ-բնական խառնակության արդյունքում։ Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ։ Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ՝ սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ։ Սպանվել է աթենական հերոս Թեսևսիկողմից։ Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ Մինոտավրոսին դարձնում է Դժոխքի յոթերոդ պարունակի պահապանը (այնտեղ պատժվում էին բռնավորները)։
Комментариев нет:
Отправить комментарий