Էմպիրիզմն ու ռացիոնալիզմը գալիս են փոխարինելու միջնադարյան նոմինալիզմին և ռեալիզմին: Նոմինալիզմն այն ուղղությունն էր, որը համարում էր, որ գոյություն ունեն միայն առանձին առարկաները, իսկ դրանց մասին ասվող ընդհանուր գաղափարները միմիայն անուններ են: Ռեալիզմը համարում էր, որ այդ ընդհանուր գաղափարները այս կամ այն ձևով նույնպես գոյություն ունեն իրականության մեջ: Եվ ահա սա տրանսֆորմացվում է նոր երկու հոսանքի: Էմպիրիզմն այն ուղղությունն է, որը ելնում է նրանից, որ մենք մեր գիտելիքները հիմնականում ստանում ենք փորձից, իսկ ռացիոնալիզմը (ratio – մտածողություն), ելնում է նրանից, որ մենք մեր գիտելիքը հիմնականում ստանում ենք բանականությունից:Բեկոնին հարկավոր էր նոր բան, այդ նորը նա առաջարկում էր գտնել ինդուկցիայի մեթոդով: Օրինակ՝ ես կարող եմ տեսնել, որ այս կարապը սև է, երկրորդ կարապը սև է, այն մյուս կարապը սև է, այստեղից կարող եմ ընդհանրացնելով՝ եզրակացնել, որ բոլոր կարապները սև են: Իհարկե, վտանգ կա, որ ես կարող եմ սխալվել, որովհետև ես չեմ կարող բոլոր դեպքերը սպառել:Բենեդիկտ Սպինոզան (1632-1677թթ.) ծագումով հրեա հոլանդացի փիլիսոփա է, երկու անգամ արտաքսվել է հրեական կրոնական համայնքից, ունեցել է ոսպնյակներ սարքելու արհեստանոց, զբաղվել է օպտիկական գործիքներով: Ըստ Սպինոզայի՝ աշխարհում կա մեկ սուբստանց, որը ունի երկու հատկություն՝ տարածականությունը և մտածողությունը:
Ռացիոնալիստների խմբին է պատկանում Ռենե Դեկարտը (1596-1650թթ.), որը նոր փիլիսոփայության հիմնադիրն է: Նա առաջադրում է կասկածը՝ որպես մեթոդաբանական սկզբունք. եկեք ենթադրենք, որ մենք ոչինչ չգիտենք, որովհետև այն ամենը, ինչ գիտենք, կասկածելի է: Եկեք կասկածի տակ դնենք այն ամենը, ինչ հնարավոր է: Կասկածելու ընթացքում նա հարց է դնում, թե կարելի է միևնույն ժամանակ կասկածել, երբ ինքը կասկածում է: Ըստ Դեկարտի՝ դա հնարավոր չէ անել, և դրանով նա գտնում է, որ գտավ այն հիմքը՝ ելակետային կորիզը, որից մնացածը կարող է դուրս բերել: Այստեղից էլ բխում է նրա հայտնի գաղափարը՝ cogito ergo sum, մտածում եմ (որովհետև կասկածել նշանակում է մտածել), հետևաբար գոյություն ունեմ:Սպինոզան ասել է՝ ես ազատ եմ համարում այն իրը, որը գործում է իր բնույթին համաձա
Սպինոզան ասել է՝ ես ազատ եմ համարում այն իրը, որը գործում է իր բնույթին համաձայն:
Ավելի լավ է քո ուղեղը բացահայտես լռության մեջ, քան
ցահայտես լռության մեջ, քան խոսակցություններում
այս խոսքերը ասելով հեղինակը հավանաբար նկատի է ունեցել այն, որ մարդն ինքն իր ուղեղը պետք է բացահայտի, այլ ոչ թե ուրիշները կամ ուրիշների ներկայությամբ
Комментариев нет:
Отправить комментарий