Օրը մաշվում է
Մաշվում է օրը և ոչ միայն, մաշվում է վայրկյանը, րոպեն, ժամը և նույնիսկ տարին:
Մաշվում են անվերադարձ չթողնելով և ոչ մի հետք, մաշվում այնպես, որ անհնար է ետ բերել: Թողնում է մի բան միայն հիշողություն, բայց այդ հիշողությունն էլ է մաշվում, հիմա կասեք թե ինչպե՞ս, ասեմ՝ սովորաբար մենք հիշում ենք կամ ամենալավը կամ ամենավատը, եթե չէք նկատել ասեմ մենք չենք հիշում այն իրադարձությունները որոնք մեզ չեն տպավորել: Այստեղ հարց է ծագում. «ի՞նչ են լինում այդ ոչ այնքանն էլ տպավորիչ հիշողությունները»:
Ինքս ինձ պատասխանում եմ. «դրանք մաշվում են»:
Մաշվում այնպես՝ ինչպես մեր կյանքի ապրած օրերը:
Комментариев нет:
Отправить комментарий