Ապրիլի 9-ին այցելեցինք ՀՀ գերագույն գործադիր մարմին՝ կառավարություն:
Մեզ ընդունեցին քաղաքացիների դիմումների սպասարկման վարչությունում, զրուցեցինք, շփվեցինք, ծանոթացանք թեժ գծի գործունեությանը:
Այնուհետև այցելելեցինք ՀՀ վարչապետի առաջին օգնականի աշխատասենյակ: Նրան ուղեցինք մեզ հուզող բոլոր հարցերը և ստացանք սպառիչ պատասխաններ:
Մասնակցեցինք նաև ՀՀ կառավարության նախանիստին, նախանիստի ընթացքում բարձրացվեցին տարատեսակ հարցեր, տարբեր ոլորտների վերաբերյալ: Ընդանրացնելով այս ամենը կարելի է մի հետևություն անել, որ մեր այցը ՀՀ կառավարություն շատ տպավորիչ էր:
Комментариев нет:
Отправить комментарий