среда, 15 мая 2019 г.

Մայիսյան 14-րդ հավաք

Մայիսյան 14-րդ հավաք



Հայոց լեզու

Օրը մաշվում է

Մաշվում է օրը և ոչ միայն, մաշվում է վայրկյանը, րոպեն, ժամը և նույնիսկ տարին:
Մաշվում են անվերադարձ չթողնելով և ոչ մի հետք, մաշվում այնպես, որ անհնար է ետ բերելԹողնում է մի բան միայն հիշողություն, բայց այդ հիշողությունն էլ է մաշվում, հիմա կասեք թե ինչպե՞ս, ասեմ՝ սովորաբար մենք հիշում ենք կամ ամենալավը կամ ամենավատը, եթե չէք նկատել ասեմ մենք չենք հիշում այն իրադարձությունները որոնք մեզ չեն տպավորել: Այստեղ հարց է ծագում. «ի՞նչ են լինում այդ ոչ այնքանն էլ տպավորիչ հիշողությունները»:
Ինքս ինձ պատասխանում եմ. «դրանք մաշվում են»:

Մաշվում այնպես՝ ինչպես մեր կյանքի ապրած օրերը:

Համո Սահյան«Ոչինչ չի փոխվի» տեսանյութ.



th.jpg
www.youtube.com

Գործնական քերականություն 1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը: Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս…. Լույսը յոթ անգամ չեմուչում արեց, Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղիցՀայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։ Ծանր նստել է քարափը ձորում, Հյուրընկալ տերը...



ԵՌԱՇԱՐՔ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ
Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք, Դ-Տ-Թ, Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։
4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, ործկալ, օձ, օձիք։
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։
ԵՐԿՇԱՐՔ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ
Ղ-Խ, Ր-Ռ, Մ-Ն, Զ-Ս, Ժ-Շ
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ, շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք, քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր, զամբյուղ, ամբարձիչ, անբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։
բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ, խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։
գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։


1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալ, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։


Գործնական աշխատանք 1. Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։ Կոլեկցիա-հավաքածու Օրիենտացիա-կողմնորոշում Տրադիցիա-ավանդույթ Ստաբիլ-կայուն Լոմբարդ-գրավատուն Վալյուտա-արժույթ Ստարտ-մեկնարկ Դիագնոզ-ախտորոշում Դիսպետչեր-կարգավար Կոմերցիոն-առևտրային 2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք ձեր իմացած այլ լեզուների հետ)։ Տորթ, տեխնիկա, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ակվարիում, բազալտ, բալետ, բալլադ, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կոնֆետ, մագնիս, մեթոդ, պոեմ, սպիրտ:

Комментариев нет:

Отправить комментарий