Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներով մարտի 6-ին այցելեցինք ՀՀ Ազգային ժողով: Ինձ, լինելով ապագա իրավաբան շատ հետաքրքիր էր գտնվել Աժ նիստերի դահլիճում: Ունեցանք նաև հանդիպում Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ, նրան ուղվեցին հարցեր, թե կրթության ոլորտից, թե բնապահպանության:
Չնայած նրան, որ պարոն կարապետյանը շատ բարեհամբույր տղամարդ էր,
միևնույն է մենք մեր հարցերին սպառիչ պատասխաններ չստացանք: Մեզ հյուրընկալեց նաև Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Մեր այցելած նիստի ընթացքում ընդունվեց երկու նախագիծ՝ մեկը կրթական ոլորտի բարեփոխման մասին, մյուսը զինորական ծառայությունից խուսափածների վերաբերյալ:
Մի խոսքով շատ տպավորիչ այց էր, և ես կարծում եմ, որ այս հասարակագիտական ստուգատես ծրագրի շրջանակներում շարունակական բնույթ կկրեն այցեր ՀՀ իշխանության մարմիններ:
Комментариев нет:
Отправить комментарий