среда, 17 апреля 2019 г.

ՀՀ նախագահական նստավայր

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
Կրթությունը
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Աշխատանքային փորձը
1976-1990թվականներին դասախոսել է  Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է  ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ  համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:
1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանումԳերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:
1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովող պետական կառավարչական հիմնարկ։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը։
ՀՀ նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
ապահովում և վերահսկում է ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը.
կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
ապահովում է oտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և oտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև oտարերկրյա պետական մարմինների, միջազգային և oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց՝ համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.
իրականացնում է ՀՀ oրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ։
Հայեցողական պաշտոնյաներ
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
  • Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
  • Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
  • Հատուկ հանձնարարություններով դեսպան
  • ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
  • ՀՀ Նախագահի խորհրդականներ
  • ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
  • ՀՀ Նախագահի oգնականներ
  • ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
  • ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

Կառուցվածքային ստորաբաժանումներ
  • Խմբագրել Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
  • Արտաքին կապերի վարչություն
  • Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
  • Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն
  • Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
  • Կադրերի վարչություն
  • Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)
  • Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)
  • Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն
  • Առաջին բաժին
  • Արարողակարգի բաժին
  • Համակարգչային ծառայությունների բաժին
  • Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ։

Առանձնացված ստորաբաժանումներ

воскресенье, 14 апреля 2019 г.

About Armenia

Though not many people know about Armenia, it is a big and an old country with long history behind it. Armenia is a big mountainous country and it has very clear water. I was born in its capital - in Yerevan. Wherever I go I always come back to my hometown because I like it so much. Armenians were the first to accept Christianity in 301. There are so many churches in Armenia. Yerevan is called pink city, because it’s buildings were made of tuff. Armenia is famous for it’s traditions. One of the best traditions for me is Vardavar, which is celebrated only in Armenia. It occurs once a year and it doesn’t have a fixed day. That day all people water each other for fun. Armenia is famous for it’s traditional food. We have so many recipes. It is also famous for it’s forests, wines, apricot, sightseeing places, etc.

четверг, 11 апреля 2019 г.

Անգլերեն

Paris is the  capital of France, is a major European city and a global center for art, fashion, gastronomy and culture. I like Paris, and I want to go and see the Efiil tower. I like their wines and their cheese. If I had a chance to travel I would go and visit Paris.



Though not many people know about Armenia, it is a big and an old country with long history behind it. Armenia is a big mountainous country and it has very clear water. I was born in its capital - in Yerevan. Wherever I go I always come back to my hometown because I like it so much. Armenians were the first to accept Christianity in 301. There are so many churches in Armenia. Yerevan is called pink city, because it’s buildings were made of tuff. Armenia is famous for it’s traditions. One of the best traditions for me is Vardavar, which is celebrated only in Armenia. It occurs once a year and it doesn’t have a fixed day. That day all people water each other for fun. Armenia is famous for it’s traditional food. We have so many recipes. It is also famous for it’s forests, wines, apricot, sightseeing places, etc.

среда, 10 апреля 2019 г.

ՀՀ կառավարություն. տպավորություններ

Ապրիլի 9-ին այցելեցինք ՀՀ գերագույն գործադիր մարմին՝ կառավարություն
Մեզ ընդունեցին քաղաքացիների դիմումների սպասարկման վարչությունում, զրուցեցինք, շփվեցինք, ծանոթացանք թեժ գծի գործունեությանը:
Այնուհետև այցելելեցինք ՀՀ վարչապետի առաջին օգնականի աշխատասենյակ: Նրան ուղեցինք մեզ հուզող բոլոր հարցերը և ստացանք սպառիչ պատասխաններ:

Մասնակցեցինք նաև ՀՀ կառավարության նախանիստին, նախանիստի ընթացքում բարձրացվեցին տարատեսակ հարցեր, տարբեր ոլորտների վերաբերյալ: Ընդանրացնելով այս ամենը կարելի է մի հետևություն անել, որ մեր այցը ՀՀ կառավարություն շատ տպավորիչ էր:

понедельник, 8 апреля 2019 г.

Քննարկում քննարկման մասին

Քնարկումներն այն եզակի երևութներց են, որ մարդ ակամայից մի օգտակար բան է քաղում, ընկալում կամ ըմբռնում: Ես կարծում եմ, որ քննարկումները շատ մեծ ու ծավալուն դեր ունեն մեր բոլորի կյանքում: Սա մի ասպարեզ է, որտեղ անկախ տարիքից, անկախ սեռական պատկանելիությունից և կարգավիճակից  մարդն ունի  ազատ խոսքի և սեփական կարծիքի արտահայտման հնարավորություն: Տարատեսակ քննարկումներում իրենց առանձնահատուկ տեղ ունեն տարաձայնությունները, որը նույնպես մարդուն սեփական կարծիք ձևավորելու հնարավորություն է տալիս:

вторник, 2 апреля 2019 г.

Գարնանային ճամբար ձմեռային Ջերմուկում

Հիանալի և շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցա Վայոց ձորում, ավելի կոնկրետ Ջերմուկում: Այցելեցինք Ջերմուկի կրթահամալիր, պատկերասրահ, մայր գործարան և այլն:
Այս ամենից առանձնացնում եմ մի հետաքրքրաշարժ դրվագ:

Երրորդ օրն էր, արթնացանք և տեսանք, որ մեր ավտոմեքենան ամբողջովին ձյան մեջ է, որոշեցինք մաքրել այն: Մաքրման աշխատանքների ընթացքում հյուրանոցի տիրուհին որոշեց մեզ սուրճ հյուրասիրի: մեր հետաքրքրության պատճառով ցավոք սրտի սուրճը թափվեց: